Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 4-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Միրզոյան-Լավրով՝ Փաշինյան-Շոլց հանդիպումից հետո, խորհրդանշական վայրում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան, որտեղ նա կմասնակցի եւ ելույթ կունենա Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»: Հայաստանի արտգործնախարարը Հնդկաստան այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովին, որը գործնականում հնարավոր է դիտարկել փակ հանդիպում, քանի որ արարողակարգային մասը եղել է շատ փոքր: Սա թերեւս վկայում է հանդիպման գործնականության մասին: Լավրովը Հնդկաստանում ...
Կարդալ ավելին »«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Previous Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էին։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։Նախարարը հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։Պարոն Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային ...
Կարդալ ավելին »«Տաշիր» ընկերությունների խումբը երկու նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի Նոյեմբերյանում եւ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում
Նոյեմբերյանի 126 ՄՎտ հզորության ՋԷԿ-ը կբավարարի ինչպես Հայաստանում էլեկտրաէներգիայի կարիքները, այնպես էլ էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան, հայտնել են ընկերությունից։ Շինարարական աշխատանքների ընթացքում ընկերությունը պարտավորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ կիրառել, ինչը նպաստելու է շրջակա միջավայրի պահպանությանը: Բացի այդ, ՋԷԿ-ի կառուցման ընթացքում նախատեսվում է առավելագույնս օգտագործել տեղական շինանյութ եւ աշխատանքային ռեսուրսներ։ Նախագծի համաձայն՝ ՋԷԿ-ի շինարարության ընթացքում կներգրավվի շուրջ 150 աշխատող:Նոր ՋԷԿ-ի ...
Կարդալ ավելին »«Խավիարային դիվանագիտություն»-ը թարգմանվել է հայերեն
Թանկարժեք ժամացույցներ, մետաքսյա գորգեր, զարդեր, միլիոնավոր դոլարներ. այս ու շատ այլ թանկ նվերներով Ադրբեջանը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, ԵԽԽՎ-ում ձայներ է «գնել»: Այս փաստերն արձանագրել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցը: Լրագրող-թարգմանիչ Սիրանույշ Մուրադյանը Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ աղմակահարույց այս զեկույցը թարգմանել է հայերեն, գիրքը լույս է ընծայել ...
Կարդալ ավելին »Թուրքիայում ավերիչ երկրաշարժ կանխատեսած սեյսմոլոգը մարտին մեգա երկրաշարժեր է կանխատեսել
Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։ Ըստ սեյսմոլոգի, մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Մարտի 3-ից 7-ն ընկած ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ․ ԱԳՆ
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ ...
Կարդալ ավելին »Պոլիտեխնիկը հիմնական դպրոց կհիմնի
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց, որը նախատեսված է լինելու 1-9 դասարանների աշակերտների համար: Այս մասին գրել է armtimes.com կայքը։ Գաղափարը մասնագիտական քննարկման փուլում գտնվել է ավելի քան 7 ամիս, հաստատվել՝ փետրվարի 28-ին՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Այդ հասցեում, ...
Կարդալ ավելին »Ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է հայտնում
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է «Թումո» կենտրոն
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող «Թումո» կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը, վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ «Տնօրեն Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝ ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ