2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարության մեջ: «2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», – ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան
Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը: 2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...
Կարդալ ավելին »Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակումների
Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-յան էջը։ «Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի որոշ քաղաքացիների և իրանական ընկերությունների դեմ Եվրամիության վերջին պատժամիջոցներին։ (Նասեր) Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շուտով կհայտարարի հակապատժամիջոցների ցուցակի մասին՝ ի պատասխան Միության կողմից սահմանված վերջին արգելքների»,- ասված է ...
Կարդալ ավելին »Հունահռոմեական ոճի ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից: Մրցաշարին հավաքականը ներկայացել ընդլայնված կազմով: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Կարապետ Մանվելյան (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյան (97 կգ): Երկրորդ տեղն է զբաղեցրել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել` Աշոտ Կիրակոսյանը ...
Կարդալ ավելին »Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը, այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` տեղեկացնելով, որ փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։ Մարզերում փետրվարի 21-ի և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը` «գրետաթունբերգների» և սոցցանցերի թիրախում
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հոդված է հրապարակել mediamax-ում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունն ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունն այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները: Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե ...
Կարդալ ավելին »Գործակցության համաձայնագիր «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի հետ
«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» ՀԿ-ի և «Ռուսաստանի հանքագործներ» ասոցիացիայի միջև օրերս կնքվել է գործակցության համաձայնագիր։ Այն միտված է նպաստելու երկու երկրների ընդերքի օգտագործման, հողօգտագործման, քաղաքաշինության զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական կարգավորող համակարգի կատարելագործմանը և հանքային ռեսուրսի ներդրումային գրավչության զարգացմանը: Կողմերը վստահ են, որ այս գործակցության շնորհիվ կբարձրանա հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում նորարարությունների ներդրման մատչելիությունը, կանցկացվեն համատեղ գիտական և ...
Կարդալ ավելին »ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված մոտ 100 անդամից, Հայաստանում է
Եվրամիությունն այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանում սկսում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին նշված է ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել ...
Կարդալ ավելին »Հայաստանը դարձել է Վրաստան ծաղիկների ամենախոշոր մատակարարողը
2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ 1,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։ 2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։ Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ