2023 թվականի հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 152.9 մլրդ դրամ, ինչը 91.3 մլրդ դրամով կամ 148.2%-ով ավել է 2022 թվականից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ այն 93.3 մլրդ դրամով կամ 156.5%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ վարչապետը ժամանեց Բեռլին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին: Քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր ...
Կարդալ ավելին »1 մլրդ 100 միլիոն դրամ՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի աշխատանքների համար
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ՏԿԵՆ-ին տրամադրել 1 մլրդ 100 միլիոն դրամ գումար, որը մայրաքաղաքի զարգացման շրջանակներում կուղղվի Աջափնյակի նոր մետրոյի կայարանի նախագծանախահաշվային աշխատանքներին: «Աշխատանքները բաղկացած են 3 փուլից, որի 1-ին փուլն արդեն իսկ ընթացքի մեջ է, սակայն հաջորդ փուլերի համար կարիք կա վճարելու նախագծող ընկերությանը: Ըդնհանուր ...
Կարդալ ավելին »Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...
Կարդալ ավելին »Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Գերմանիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ...
Կարդալ ավելին »Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ նոր երկրաշարժի դեպքում 260 000 շենք կվթարվի
Ստամբուլում 7 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժը կարող է փլուզել մոտ 90 հազար շենք, ասել է քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության ղեկավար Այշեն Էրդինչլերը։ Նա նշել է, որ եթե դա տեղի ունենա, ապա քաղաքում կստեղծվի 50-ից 60 մլն տոննա բեկոր: Այս հարցը քննարկվել է Ստամբուլի քաղաքապետարանի՝ երկրաշարժին նախապատրաստվելու ծրագրերի շրջանակներում, հայտնում է «Известия»-ն։ «Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի պատերազմում զոհված, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին
Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Կառավարության նախկին որոշման համաձայն` միջոցառման շրջանակում ընտանիքներին հատկացվող ամսական 300 000 դրամի չափով օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022թ. դեկտեմբերի 20-ը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ, 02-03-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 32661.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 3951.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 11379.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 02-03-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.28%-ով և կազմել 77.69 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.50%-ով և կազմել 84.33 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »NYMEX. Թանկարժեք մետաղների գներ․ 02-03-23
NYMEX բորսայի մարտի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.10%-ով և կազմել 1839.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 21.00 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 957.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ