• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներն աճել են- 28-02-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 32889.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 3982.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 11466.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 28-02-23

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 28-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 391.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 407.50 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 414.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 5.13 դրամ (+0.08 դր.), իսկ վաճառքի ...

Կարդալ ավելին »

Nokia-ն փոխել է տարբերանշանը և ռազմավարությունը

Nokia-ն (NOKIA.HE) կիրակի օրը հայտարարել է, որ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է փոխել իր տարբերանշանը և ռազմավարությունը և կենտրոնացած է ագրեսիվ աճի վրա: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: Նոր տարբերանշանում ընկերությունն այլ լուծում է տվել, որի արդյունքում NOKIA բառն այլևս ուրիշ տեսքով է: Հին լոգոյի խորհրդանշական կապույտ գույնը փոխարինվել է գույների շարքով՝ կախված տարբերանշանի օգտագործումից: Ընկերության գլխավոր ...

Կարդալ ավելին »

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չինաստան-Ղրղզստան սահմանին

Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր՝ երկուշաբթի, Աստանայի ժամանակով 05:58-ին (Երևանի ժամանակով 03:58-ին), հաղորդել են Ղազախստանի ԱԻՆ-ից։ Այդ մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ղրղզստանի և Չինաստանի սահմանին: Երկրաշարժի էներգետիկ դասը 12,1 է, MPV-ի մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր», – ասվում Է գերատեսչության հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագիրը նպաստելու է ամուր սահմաններ ունենալուն․ Հայկ Ալոյան.

Օրերս հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը կշահագործվի: Banks.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ: –  Պարոն Ալոյան, փետրվարի 22-ին հայտարարվեց Ամուլսարի ծրագրի վերագործարկման մասին: Նախքան դրա մասին խոսելը, կարծում եմ, կարեւոր է արձանագրել, թե ինչ արդյունքների հասած կլիներ ծրագիրն այսօր, եթե 2018 թվականին այն չդադարեցվեր՝ ընկերությունից անկախ պատճառներով: – 2018թ. եթե Ամուլսարի ծրագիրը չկասեցվեր, մենք Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է․ 27-02-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները փետրվարի 27-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.28%-ով և կազմել 9,124,453.29 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.28%-ով և կազմել 23,430.88 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.93%-ով և կազմել 1,636.24 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.069837074 (+0.64%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.53%-ով և կազմել 135.00 դոլար, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պարզաբանել է, թե երբ չի վերադարձվում եկամտահարկը

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով ...

Կարդալ ավելին »