• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Որ ազգի հումորի զգացումն է ամենաբարձրն աշխարհում

30 երկրներից 6000 մարդու մասնակցությամբ միջազգային ուսումնասիրությունը պարզել է, որ չեխերն ունեն աշխարհում ամենազարգացած հումորի զգացումը։ Պորտուգալիան և Իռլանդիան համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։ Միացյալ Թագավորությունը զբաղեցրել է 18-րդ տեղը՝ Ավստրալիայից և Ֆրանսիայից հետո, բայց հավասարվել է Կանադային։ Միևնույն ժամանակ, բրիտանացիները «ավելի զվարճալի» էին, քան գերմանացիներն ու ամերիկացիները, որոնք զբաղեցրել են 27-րդ և 29-րդ տեղերը։ «Տվյալները հատկապես ընդգծեցին ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 4-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամիները որոշ տեղերում կուժեղանան մինչև 19-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, բայց շաբաթ օրը կնվազի նույնքանով։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետից«, գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու արագությունը ...

Կարդալ ավելին »

Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից՝ հուլիսի 4-ից, Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ 38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ «Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,-հորդորում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝մարմնական վնասվածքպատճառելու, տրանսպորտային միջոցվարելուիրավունքից զրկվածկամայդիրավունքը կասեցվածկամայդիրավունքը չունեցողանձիկողմիցտրանսպորտային միջոցվարելու, 7 դեպք՝շրջանառությունն արգելվածթմրամիջոցներ, հոգեմետկամթունավորնյութերպարունակող բույսերցանելուկամաճեցնելու, 5 դեպք՝ հոգեկաններգործության, 4-ական դեպք՝անձնականունեցվածքի գողության, գույքըոչնչացնելու կամվնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմիցմասնագիտական պարտավորությունը չկատարելու, 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 2-ականդեպք՝սեքսուալբնույթիբռնիգործողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության: Բացահայտվել են նաև՝ մարդու ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 03/07/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 3-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 385.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.23 դրամով և կազմել 455.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0109 դրամով և կազմել 4.9092 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.9 դրամով և կազմել 530.7 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 03/07/25

Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 39986.33 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 2832.07 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 3457.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 24072.28 կետ:

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ

Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում հուլիսի 4-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Կարդալ ավելին »

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել ...

Կարդալ ավելին »

Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելիս

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 3–ի նիստում սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային անջատումներ Երևանի որոշ հասցեներում, Լոռու, Գեղարքունիքի ու Սյունիքի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբանակարան շենքի, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբանակարան շենքի, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբանակարան շենքի գազասպառողների, «Նորիկ-90» հանրային կազմակերպության, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի», «Վան» թաղամասերի, Գրիբոյեդովի, Թումանյան, ...

Կարդալ ավելին »