Հայաստանի Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով ՀՀ իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն: Խորհրդակցության արդյունքներով՝ Խորհուրդը հայտարարություն է տարածել: «Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իսրայելական հարվածներից զոհվել է իրանցի երկու բարձրաստիճան հրամանատար և երկու քաղաքացիական գործիչ. IRNA
Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական ու քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև «Խաթամ ալ-Անբիյա» ռազմակայանի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։ Բացի այդ, առանձին հարվածների հետևանքով զոհվել են ...
Կարդալ ավելին »Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները ...
Կարդալ ավելին »Իսրայելի վրա արձակված իրանական ԱԹՍ-ները հասել են Հորդանան. Ամմանում տագնապի ազդանշաններ են հնչել
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Հոնդանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կալանել է մի շարք ԱԹՍ-ներ, որոնք մտել են իր օդային տարածք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարդալ ավելին »Իսրայելի կողմից Իրանին հարվածների պատճառով դեպի Հայաստան և Երևանից մի շարք չվերթներ չեղարկվել են
Պայմանավորված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով՝ հունիսի 13-ին դեպի Հայաստան ու Հայաստանից մի շարք չվերթներ են չեղարկվել։ Չեղարկվել է Երևանից դեպի Թել Ավիվ Flyone Armenia ավիաընկերության չվերթը։ Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Աբու Դաբի թռիչքը, Armenia Airways ավիաընկերությունն էլ չեղարկել է դեպի Թեհրան թռիչքը։ Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Դուբայ չվերթը։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել են ...
Կարդալ ավելին »ՔԿ նախագահին է ներկայացվել նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության աշխատանքը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով։
Կարդալ ավելին »ԻՊԲ-ն իսրայելցիներին նախազգուշացրել է սահմանափակել տեղաշարժը «առաջիկա ծանր օրերի» պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ առաջիկայում շատ կլինեն օդային տագնապի ազդանշանները, ուստի բոլորը պետք է պատրաստ լինեն պատսպարվելու։ Այդ մասին հաղորդագրությունն ԻՊԲ-ն տարածել է իր Telegram ալիքում։ Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի տագնապը հնչելուն պես պետք է մտնի պաշտպանված տարածք և այնտեղ մնա, մինչև հետագա ծանուցում կստացվի։ «Հարկավոր է խուսափել դրսում ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և զերծ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 13/06/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 8.69%-ով և կազմել 73.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 8.58%-ով և կազմել 75.42 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 13/06/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 42967.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 6045.26 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 19662.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ