Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ասիական ինդեքսներ․ 03/06/25
Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 37470.67 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 2777.29 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3347.49 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 23157.97 կետ:
Կարդալ ավելին »Դոլարն ու եվրոն աճել են, ոսկու գինը՝ նվազել. 02/06/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 383.95 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0214 դրամով և կազմել 4.8546 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 3.35 դրամով և կազմել 438.24 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 3.54 դրամով և կազմել 469.15 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 2.24 դրամով և կազմել 519.48 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն ...
Կարդալ ավելին »Դատարանը մեղմացրեց գյումրեցի «Տատիկների գործ»-ով անցնողների խափանման միջոցի պայմանները
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր «Տատիկների» գործով դատարանը (Ս.Դադոյան) իմ միջնորդության առնչությամբ որոշեց, որ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքերի հնարավոր է: Դատարանը վերացրեց նաեւ 20:00-ից մինչեւ 08:00-ն տանը մնալու (կիսատնային կալանք) պայմանը»,-գրել է նա: Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է ...
Կարդալ ավելին »Օրգովում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է ՀՀ-ին
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է։
Կարդալ ավելին »Նյութականը գործարարի համար հիմքն է, սակայն առանց հոգևորի հնարավոր չէ․ Վարդան Ջհանյանը՝ «Ազգային բուրժուազիա»-ում
«Ազգային բուրժուազիա» նախագծի երկրորդ հաղորդման հյուրն է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Կարդալ ավելին »Շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի իշխանությունների հայցը Թրամփի մաքսատուրքերի դեմ
Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դաշնային շրջանային դատարանը մերժել է նահանգի ղեկավար Գևին Նյուսոմի և գլխավոր դատախազ Ռոբ Բոնտայի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված հայցը՝ ապրիլին միակողմանի մաքսատուրքեր սահմանելիս լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է POLITICO-ն։ Ըստ հրապարակման՝ դատավոր Ժակլին Սքոթ Քոռլին որոշել է, որ գործը չի մտնում շրջանային ատյանի իրավասության մեջ և պետք է քննվի այն դատարանում, որը ...
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 64,55 դոլար
Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,77դոլարով (2,82%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 64,55 դոլարի։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի հուլիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 1,73 դոլարով (2,85%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,52 դոլարի։
Կարդալ ավելին »«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան: Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը: Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտու»-ի երիտասարդական թիմերի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսի»-ն էր: Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր: Թիմն այդ ժամանակ գլխավորում էր հայազգի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ