Այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանում կկայանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, որն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն: Համաժողովը կդառնա նոր հարթակ զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջող փորձը:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ համախառն միջազգային պահուստներն աճել են 19%-ով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով կամ 408.1 մլն դոլարով (մեկ տարի առաջվա 13,3% անկման դիմաց)՝ հասնելով 3.926 մլրդ դոլարի՝ մոտենալով 2023 թվականի օգոստոսի ռեկորդային 4.220 մլրդ դոլարին։ Միայն ս.թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը ավելացել է 7% – ով կամ 242 մլն դոլարով (2024 թվականի առաջին եռամսյակի 8,3% անկման դիմաց), ընդ որում, ամսական կտրվածքով ...
Կարդալ ավելին »Հավելված Meta AI-ի համար՝ Llama 4-ի հիմքով
Meta-ն թողարկել է իր Meta AI օգնականի համար առանձին հավելված, որը հիմնված է Llama 4-ի վրա։ Թվային օգնականը նախկինում հասանելի էր WhatsApp-ում, Instagram-ում, Facebook-ում և Messenger-ում։ Օգտատերերը այժմ կարող են փորձարկել անձնական արհեստական բանականությունը առանձին հավելվածում, նման ChatGPT-ի և այլ մրցակիցների լուծումներին։ Մարկ Ցուկերբերգի ընկերության արհեստական բանականության արտադրանքը կարող է օգտագործել օգտատիրոջ կողմից այլ հարթակներում կիսված տեղեկատվություն և տրամադրել անհատականացված ...
Կարդալ ավելին »Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով
ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով: Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։ ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգներին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում մայիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »Ֆիլիպ Մորրիսը հրապարակել է կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը
2024թ․ Տարեկան հաշվետվությունը նշում է ՖՄԻ-ի ուղին դեպի անծուխ ապագա ու ցուցադրում է ընկերության բիզնես փոխակերպումն ու կայունության ոլորտում առանցքային ձեռքբերումները, ինչի մասին վկայում է 2022-24 թթ․ ընկերության կայունության ցուցանիշը: ՖՄԻ-ը հրապարակել է իր վեցերորդ տարեկան հաշվետվությունը՝ նշելով ընկերության բիզնես փոխակերպման 10 տարին։ Փաստաթուղթը ներկայացնում է ՖՄԻ-ի շարունակական առաջընթացը բաժնետերերին և այլ շահագրգիռ կողմերին երկարաժամկետ արժեք տրամադրելու հարցում։ 2024թ․ Տարեկան ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 06/05/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 6-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 389.41 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով և կազմել 441.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 4.71 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.20 դրամով և կազմել 517.60 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 06/05/25
Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 36830.69 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 2687.78 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3279.03 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 22504.68 կետ:
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 173 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել ՝ 14 մարդ
Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ ...
Կարդալ ավելին »Նոր Զելանդիայի խորհրդարանին ներկայացվել է երեխաների համար սոցցանցերն արգելելու օրինագիծ
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Նշվում է, որ երկրի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը հայտարարել է, որ օրինագծով սոցիալական մեդիայի ընկերություններից պահանջվում է նախքան օգտահաշիվ բացելը ստուգել, որ օգտատերերի 16 տարին լրացել է, այլապես կլինեն տուգանքներ նոր զելանդական 2 միլիոն դոլարի չափով (1,2 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ