• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա Երևանում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահն ապրիլի 25-ին կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։ Երևանյան համերգին երաժիշտը կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից և Քեյթ Ջարեթից։ Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա հրաշալի համադրում է դասականը ջազ երաժշտության հետ։ Լինելով հայտնի ջազ դաշնակահար, սերունդների ուսուցիչ համարվող Ռոժե Մենիլոյի թոռը՝ Թիբո Մենիլոն ...

Կարդալ ավելին »

Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին

Հարվարդի համալսարանը դատական ​​հայց է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Այդ մասին ապրիլի 21-ին հաղորդել է The Harvard Crimson ուսանողական թերթը։ Ուսումնական հաստատությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է անօրինական և հակասահմանադրական արշավ իրականացնելու մեջ՝ «իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար Հարվարդին պատժելու» նպատակով։  «Փոխզիջումը, որն առաջարկել են Հարվարդին և մյուս համալսարաններին, հասկանալի է. ...

Կարդալ ավելին »

«Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100»․ շրջանառվում է ՀՀ նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը: Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում ՀՀ 4 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների

Կոսովոյում կայացել է Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի թիմը։ Հայաստանը ներկայացնող աղջիկները բավականին հաջող են հանդես եկել, և բոլոր չորս անդամները՝ Նարե Սմբատյանը (ֆիզմաթ դպրոց),  Մանե Երիցյանը (ֆիզմաթ դպրոց), Քրիստինա Հայրապետյանը («Քվանտ» վարժարան), Արփի Պրազյանը (ֆիզմաթ դպրոց) նվաճել են բրոնզե մեդալներ: Թիմի ղեկավարներ էին Նարեկ Մկրտումյանն ու Վաչագան Դիլանյանը։  Հաջողությունն աղջիկների երկարատև աշխատանքի արդյունքն է։ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել․ 22/04/25

Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 34220.60 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 2532.12 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 3299.76 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 21562.32 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 23/04/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 390.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.37 դրամով և կազմել 449.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.81 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.81 դրամով և կազմել 522.85 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը վերահաստատում է բաց սահմանների և անխափան գործող ճանապարհների անհրաժեշտությունը

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի ...

Կարդալ ավելին »

Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ...

Կարդալ ավելին »

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած ...

Կարդալ ավելին »

Երթևեկության փոփոխություն՝ Աբովյան և Կորյուն փողոցների, Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոց խաչմերուկներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների ...

Կարդալ ավելին »