Երևանում մայիսի 3-ին կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը
Ղազախստանը բանակցություններ է վարում գործընկերների հետ 2025 թվականին մինչև 2,2 միլիոն տոննա նավթ Գերմանիա արտահանելու շուրջ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը։ Այս ծավալը գրեթե 1,5 անգամ գերազանցում է «ՂազՄունայԳազ»-ի (ՂՄԳ) կողմից «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա նավթի բեռնառաքումն ընթացիկ տարվա համար 1,5 միլիոն տոննա փետրվարյան կանխատեսումը: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությունը խոսել է գերմանացի գործընկերների շահագրգռության մասին՝ ներմուծելու ...
Կարդալ ավելին »Բեռլինի Թումո կենտրոնի կառավարումը կիրականացվի Հայաստանից
Թումո Բեռլինի գործառնական կառավարումը 2025 թվականի մայիսից ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով: Թումո կենտրոնից հայտնում են, որ Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից: Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 02/05/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.11%-ով և կազմել 59.73 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.72%-ով և կազմել 63.65 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 02/05/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 40527.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 5560.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 17461.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 02/05/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 22425.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7555.87 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 8463.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 29/05/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.32%-ով և կազմել 3314.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 32.86 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 978.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »BRICS-ից միանում են միջազգային լուսնակայան ստեղծելու ռուս-չինական նախագծին
Միջազգային գիտական լուսնակայան ստեղծելու աշխատանքում Ռուսաստանին և Չինաստանին է միացել տասներեք երկիր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ից: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։ «Չինաստանի հետ մեր ընդհանուր նախաձեռնությունը Միջազգային գիտական լուսնակայան ստեղծելու գործում ակտիվորեն զարգանում է։ Դրան արդեն միացել է 13 երկիր (Բելառուս, Պակիստան, Ադրբեջան, Վենեսուելա, ՀԱՀ, Եգիպտոս, Թաիլանդ, Սերբիա, Նիկարագուա, Սենեգալ, Ջիբութի, Եթովպիա, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ.
ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման բոլոր հնարավորությունները։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցը։ «Բոլոր տարբերակները դիտարկվում են։ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] միանգամայն լուրջ է տրամադրված այս հարցում»,- ասել է Ուոլթցը New York Post-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին հայտարարությունները։ Նախագահի օգնականը հույս է հայտնել, որ Թրամփի առաջիկա այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ մայիսին կօգնի առաջ շարժվել տարածաշրջանում մի շարք հակամարտությունների դադարեցման հարցում։ Միացյալ Նահանգները ներկայում պայքարում է հութիների դեմ՝ Կարմիր ծովում նավարկության ազատության համար, եւ աշխատում է Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, նշել է Ուոլթցը։ Ապրիլի 26-ին Օմանի միջնորդությամբ Մասկատում տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերի միջեւ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում։ Հաջորդ բանակցությունները տեղի կունենան նորից Իտալիայի մայրաքաղաքում մայիսի 3-ին: Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ փորձագետների հետ՝ քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները:
Կարդալ ավելին »Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից. ՆԳՆ
2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ