• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին այդ բնակելի տարածքների սեփականության վկայականներ կտրվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքում (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքում և  Երևանի Շիրակի փողոց 2/32 շենքում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել  որով խնդրել են իրենց ...

Կարդալ ավելին »

Հայաստանն Օմանում դեսպանատուն է բացում. 51 մլն դրամ` ԱԳՆ-ին

Հայաստանը որոշել է Օմանի Սուլթանությունում դեսպանատուն բացել, որի համար կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրեց 51 մլն 880 հազար դրամ: Այս գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ...

Կարդալ ավելին »

Տալվորիկ գյուղին կից կհիմնվեն դեղձի և նեկտարինի 182 հեկտար ինտենսիվ այգիներ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել նաեւ  «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության  կողմից Արմավիրի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղին կից տարածքում ավարտման փուլում է գտնվում 182,74 հա մակերեսով դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման աշխատանքները։ Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել ներդրումների գործընթացը, մասնավորապես այգու մշակման և ընթացիկ սպասարկման արդյունավետության բարձրացման ուղղություններով։ «ՖԵՄԻԼԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ն արդեն իսկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ղազախստանը կգործակցեն միգրացիայի ոլորտում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը: Նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի ապրիլի 15-ին՝ Երևանում: Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։ Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։ 2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել ...

Կարդալ ավելին »

Առաջինն Ամերիաբանկն է․ խոշոր հարկատու բանկերի մուծման ծավալն աճել է 25.69%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2025թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 3.442 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 30/04/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 61.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 65.43 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 30/04/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.80%-ով և կազմել 3325.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 993.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 30/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 40227.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 5528.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 17366.13 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 30/04/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 22271.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 7573.76 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 8417.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »