• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից

Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։  Այդ մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն՝ հարցուպատասխանի միջոցով ներկայացնելով, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։    Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից    Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք ...

Կարդալ ավելին »

Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։  Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր ...

Կարդալ ավելին »

2024-ին ատեստավորմանը մասնակցել է մոտ 13500 զինծառայող, որից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։  ...

Կարդալ ավելին »

Ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում. Գագիկ Սուրենյան

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։  Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։  «Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում»,- գրել է Սուրենյանը։ 

Կարդալ ավելին »

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթեր են չեղարկվել

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի լեռան հրաբուխը է՝ 8 կմ-անոց մոխրի սյուն արտանետելով երկինք։ Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։  Հրաբուխը մարտի 20-ի ուշ երեկոյան ժայթքել է 11 րոպե 9 վայրկյան, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն աստիճան։ Բալիի օդանավակայանից մեկնող առնվազն յոթ չվերթ չեղարկվել է, մի քանի չվերթ՝ հետաձգվել։ Հաղորդվում է, որ մոխրի սյունը շատ ...

Կարդալ ավելին »

Շախմատի ԵԱ-ում հայ շախմատիստները առաջատարին զիջում են կիս միավորով

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը: Հաղթանակ տոնեցին Սարգիս Սարգսյանն ու Արսեն Դավթյանը, պարտվեցին` Վահան Նալբանդյանն ու Արամ Հակոբյանը: Այս տուրից հետո էլ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը մնում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Հայ շախմատիստներն ունեն 5-ական ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 21/03/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 68.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.56%-ով և կազմել 72.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 21/03/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.66%-ով և կազմել 3037.60 դոլար, արծաթի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 33.77 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 987.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 21/03/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 41953.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 5662.89 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 17691.63 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 21/03/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 22999.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 8094.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8701.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »