• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ցուցարարները հարձակվել են Նեպալի փոխվարչապետի վրա․ India Today

Նեպալի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Բիշնու Պրասադ Պաուդելը հարձակման է ենթարկվել՝ ասիական երկրում զանգվածային ցույցերի ժամանակ, հաղորդում է India Today հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործիչը տուժել է ցուցարարների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ 

Կարդալ ավելին »

Պակիստանը կճանաչի ՄԱԿ-ում Հայաստանը, ինչի համար կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ում. TASS

Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ինչի դիմաց «կանաչ լույս» կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պակիստանն իսկապես ծրագրում է դա անել, իսկ որպես պատասխան քայլ՝ համաձայնություն ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ...

Կարդալ ավելին »

Հայաստանի լրագրողների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 11-14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի Եվրոպայի լրագրողների առաջնությանը, որն այս ձեւաչափով կանցկացվի առաջին անգամ։ Կմասնակցեն 14 թիմեր Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից։ Խմբային փուլի արդյունքում՝ 8 թիմեր պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։  Կազմակերպիչներն են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի թիմի մասնակցության գլխավոր հովանավորն է «Yo Health»-ը։ ...

Կարդալ ավելին »

Եթե կառուցապատողները չեն հասցրել եռամսյա արտոնության ժամկետում ավարտական ակտ ստանալ, կստանան ևս 3 ամսվա արտոնություն

Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ, նոր տուրքերի վճարումներ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտոնություն: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը՝ ներկայացնելով արտոնություններ սահմանող ավագանու որոշման նախագիծը: Սա վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. որ փուլում է նորոգումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Աշխատանքի ընթացքըներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի անդամները՝ նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանի գլխավորությամբ, շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կընդլայնվեն էլեկտրամոբիլների սեփականատերերի հնարավորությունները

Հայաստանում էլեկտրամոբիլների սեփականատերերի համար հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Ինչպես նշել է պատգամավորը, վերջին տարիներին, ՀՀ Կառավարության կողմից իրականացված պետական քաղաքականության շնորհիվ, հանրապետությունում էլեկտրամոբիլների թիվը զգալիորեն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում մեկնարկել է համագործակցությունը Շվեդիայի հարկային գործակալության հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության պատվիրակությանը՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը երկկողմ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչպես նաև Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությանը (The Swedish International Development Cooperation Agency-Sida) այս ...

Կարդալ ավելին »

Կանադայում նեոնացիստին դատապարտել են 10 տարվա ազատազրկման

Կանադայի Օնտարիո նահանգի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել նեոնացիստին, որը քարոզչական նյութեր էր տարածում հրեաների նկատմամբ բռնության կոչերով: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։ 26-ամյա Պատրիկ Գորդոն Մաքդոնալդը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։ Նրան մեղսագրվում է հրեաների նկատմամբ բռնության կոչեր պարունակող նյութերի տարածումը, ինչպես նաև նեոնացիստական Atomwaffen Division խմբավորման համար առնվազն երեք հավաքագրման տեսանյութի ստեղծումը։ 2021 թվականին ...

Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝  Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Դատախազությունից հայտնում են, որ գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից: ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին ...

Կարդալ ավելին »