• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արտասահմանյան վարկանիշային գործակալությունները Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազում են նկատում․ ԿԲ

Արտասահմանյան վարկանիշային գործակալությունները նշում են Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազում, բայց ոչ անհետացում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է նրա նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Դա է պատճառը, որ Fitch վարկանիշային առաջատար գործակալություններից մեկը, օգոստոսի վերջին այդպես էլ չի թարմացրել Հայաստանի վարկային վարկանիշը, այլ միայն զգուշորեն դրական մեկնաբանություններով է հանդես ...

Կարդալ ավելին »

2025-ի գնաճը կազմել է 3.6%․ Կենտրոնական բանկ

2025 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա վերջին այն կանխատեսվում է 3% մակարդակի վրա։ «2025 թվականից սկսած՝ գնաճի նպատակային ցուցանիշը 4% +/- 1.5%-ից իջեցվել է մինչև 3% +/- 1%», – ասել է Գալստյանը։ ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային դադարեցում Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի (Կարի ֆաբրիկայի) փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Կարդալ ավելին »

Թրամփը կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական նավթի գնումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել  դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։ «Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», – ...

Կարդալ ավելին »

Ալկարասը դարձյալ առաջինն է, Խաչանովը 10-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ US Open-ի զրափակիչում իտալացի Յանիկ Սիներին պարտության մատնած իսպանացի Կառլոս Ալկարասը դարձյալ աշխարհի առաջին ռակետն է։ Սիները նահանջել է երկրորդ տեղ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան եւ 10-րդն է։ ATP, սեպտեմբերի 8 1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 11 540 միավոր 2 (1). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 10 780 3 (3). Ալեքսանդր ...

Կարդալ ավելին »

Խցանումները նախորդ տարվա համեմատ քիչ են, լայնացնելու ենք մայթերը. Տիգրան Ավինյան

Վստահորեն՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ավտոմեքենաների քանակը գնալով դեռևս ավելանալու է, և մենք պետք է ամեն տարի հավելյալ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք մեղմել երթևեկության դանդաղեցման գործոնները։ Մեր ջանքերն էլ ավելի մեծ պետք է լինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հաջորդ տարի փոքր կենտրոնում պետք է ունենանք ծրագրեր մայթերի լայնացման և ...

Կարդալ ավելին »

Խուդաթյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին: Նա շնորհավորել է Վահրամ Խաչատրյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի ...

Կարդալ ավելին »

Ավինյանը՝ տրանսպորտում չվճարելու տուգանքների մասին

Օգոստոսի առաջին շաբաթից սկսած, նախորդ շաբաթվա համեմատ տրանսպորտում ունենք միայն աճ վավերացումների, ինչը միջինում երեք տոկոս է կազմել։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ սեպտեմբերի8–ին, Երևանի  քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ սեպտեմբերի 1-7–ն ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 16.83% կամ 406 405։ Տրոլեյբուսներում վավերացումը կազմել է 109 608, մետրոպոլիտենում 539 536, ավտոբուսներում՝ 2 մնլ 172 հազար 491։ Ընդամենը 2 821 ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ծախսերը նվազել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 15․2% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․2%-ով և կազմել 383,811.3 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 52․2%-ով և կազմել 355,706.4 ...

Կարդալ ավելին »

Science. ադամանդ` առանց ճնշման և ջերմության

Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են սինթետիկ ադամանդներ ստանալու նոր եղանակ՝ էլեկտրոնային ճառագայթման միջոցով։ Այդ մեթոդը կարող է ճանապարհ բացել պատկերների ստացման և վերլուծության նոր հզոր տեխնոլոգիաների համար։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Սովորաբար ադամանդները ձևավորվում են երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանների և ճնշման ծայրահեղ պայմաններում կամ ստեղծվում են լաբորատորիայում գոլորշու փուլից քիմիական նստվածքի միջոցով։ Սակայն պրոֆեսոր Էյիչի Նակամուրայի թիմը գտել է ...

Կարդալ ավելին »