Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքները, ըստ նախարարի, ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են. ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը Ռուսաստանից հրուշակեղեն ներմուծողների խոշորագույն տասնյակում է
2025 թվականի առաջին 7 ամիսներին Ռուսաստանը մոտ 36 հազար տոննա շաքարային հրուշակեղեն է արտահանել՝ ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է Ագրոէքսպորտը։ 2025 թվականին արժեքային արտահայտությամբ խոշորագույն ներմուծողը Ղազախստանն է, որին բաժին է ընկնում արտահանման 26%-ը։ Խոշորագույն ներմուծողների տասնյակում է հայտնվել նաև Հայաստանը։ Շաքարային հրուշակեղենը ներառում է մարմելադ, ծամովի կոնֆետներ, մաստակներ և նմանատիպ այլ ապրանքներ:
Կարդալ ավելին »Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։ Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ...
Կարդալ ավելին »Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։ Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան
Հայաստանում օգոստոսի 27-28-ը կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։ Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։ Ակցիայի օպերատորներն են «Ռոսկինո»-ն և Ռուսաստանի կինոյի ֆոնդը։ «Կինոյի գիշեր» ակցիան նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։ Նշվում է, որ այս տարի հոբելյանական 10-րդ ակցիայի ծրագրում ներառված է 4 ֆիլմ, որոնք անվճար ցուցադրվելու ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 27/08/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 63.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 67.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 27/08/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.29%-ով և կազմել 3430.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 38.58 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1352.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 27/08/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 24152.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.70%-ով և կազմել 7709.81 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 9265.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 1128.95 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 27/08/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 45418.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 6465.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 21544.27 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Մասկը դատական հայց է ներկայացրել Apple-ի և OpenAI-ի դեմ
Իլոն Մասկի xAI և X ընկերությունները դատական հայց են ներկայացրել Apple Inc.-ի և OpenAI-ի դեմ՝ մեղադրելով նրանց դավադիր և անբարեխիղճ մրցակցության մեջ։ Ինչպես նշված է հայցադիմումում, որը ներկայացրել են Grok xAI չաթբոտի մշակողը և X սոցիալական ցանցը Տեխասի հյուսիսային շրջանի դաշնային դատարան, Apple-ի որոշումը՝ ինտեգրել OpenAI-ի մշակած ChatGPT հավելվածը iPhone հեռախոսների օպերացիոն համակարգում, խաթարում է ազատ մրցակցությունը և զրկում սպառողներին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ