• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ինչպես պետք է օտարերկրացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն եւ գաղտնաբառի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով եւ CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է,եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հայտարարել է` 10 տարում 35 անգամ ավելացրել է սպառազինության արտահանումը

Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։ «2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը շահագրգռված է ավելի արագ և թիրախային դատավարությունների անցկացմամբ․ Վարդապետյան

Դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի դատական նիստերը չձգձգվեն։ Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «Գագիկ Խաչատրյանի նիստը մեկ տարուց ավել է՝ բոլորիդ աչքի առաջ է։ Ես այնքան ուրախ եմ, որ լրագրողները նիստը լուսաբանում են, որովհետև, եթե դա պատմեմ՝ ոչ մեկ ինձ չի հավատա, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։

Կարդալ ավելին »

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի չեն մաքրվել, իսկ հարակից կրպակները, որոնք արտաքնապես չեն համապատասխանում տարածքին, նույնպես վերականգնվել են՝ ...

Կարդալ ավելին »

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը, հաղորդում է FC Syunik-ը։ «Դավիթը երկար տարիներ աշխատել է նաեւ «Գանձասար-Կապանում», իր ներդրում ունեցել Սյունիքում ֆուտբոլի զարգացման գործում։ «Սյունիք» ՖԱ ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն է հայտնում Դավիթի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- նշված է էջում։

Կարդալ ավելին »

25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից: Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, կկառուցվի 2 տարում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն  կդրվի շինարարության մրցույթի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է  Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք: Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 28-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանրահավաք են հայտարարել ...

Կարդալ ավելին »