Հայաստանի Արմավիրի մարզում տարեցտարի աճում են պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող մանր ու միջին ձեռնարկությունների թիվն ու արտադրանքը։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում մարզի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ «Մարզի տարածքն ընդգրկում է 96 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որից մոտ 43-44 հազար հեկտարը մշակվել է 2022-2023 թվականներին։ Այս ծավալը, որոշակի փոփոխություններով, գրեթե ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։ Այդ մասին «Տելեգրամ»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետը։ Վարչապետն ավելի վաղ հանդիպել էր նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը կրկին այցելել է Ոսկեպար, հանդիպել տեղի բնակիչների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Վարչապետը հանդիպման մասին գրառում է կատարել՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ: «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ: Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումն ու պաշտպանելու մարդու իրավունքները։ Աջակցությունտեղահանվածանձանց ԱՄՆ ...
Կարդալ ավելին »Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը մոտ 35 մլն դրամ է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 34.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 19.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ շինարարության ոլորտում (բացառությամբ ...
Կարդալ ավելին »Երևանում հիմնած կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է
Երևանում նախորդ տարի հիմնված 19 հա քաղաքային անտառներում ու վերականգնված կանաչ գոտիներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ 16 հա բուն անտառային գոտուց 15 -ը Եռաբլրի տարածքում է։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել: Եռաբլուրում, օրինակ, անցկացվել է շուրջ 8 կմ ոռոգման ցանց, տնկվել ավելի քան 5 հազար ծառ և թուփ։ Ընտրվել են հիմնականում տեղի կլիմայական պայմաններին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`Ապրիլի 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։ Երևանում՝Ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում
Միացյալ Նահանգները Իսրայելին Իրանի հարվածից հետո աշխատում է Մերձավոր Արևելքում հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որն ապրիլի 16-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը աշխատում է Մերձավոր Արևելքում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության՝ հաջողությամբ ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 17-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.44%-ով և կազմել 17766.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 7932.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.82%-ով և կազմել 7820.36 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 1155.46 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 17-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 37798.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 5051.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 15865.25 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ