ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 17.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հունվարին ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու 36 դեպք
Հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է խախտումներ: ՊԵԿ-ից հայտնել են, որ 7 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 1․198․238 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․000․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 36 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ ...
Կարդալ ավելին »7,5 % ՀՆԱ-ի աճ․ Հնդկաստանն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունն է. Մոդի
Հնդկաստանի տնտեսությունը, որը ցույց է տվել ՀՆԱ-ի 7,5 % աճ, դարձել է մոլորակի ամենաարագ զարգացող տնտեսությունը և ապագայում կպահպանի այդ տեմպերը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գոայում Էներգետիկայի միջազգային շաբաթվա (India Energy Week) բացման ժամանակ իր ելույթում։ «Էներգետիկայի շաբաթն անցկացվում է շատ կարևոր շրջանում. ընթացիկ ֆինանսական տարվա (խմբ․՝ 2023 թ․ ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը) առաջին վեց ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ի ...
Կարդալ ավելին »Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը
Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանը։ Այդ մասին հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։ Ցավակցում ենք Գագիկ ...
Կարդալ ավելին »2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս․ ԵԱԶԲ
2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը, որը ներկայացրել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի շաբաթական մակրոզննումը։ Աղբյուրի համաձայն՝ 2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 9.4%- ով: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, ապահովել են ծառայությունների և առևտրի հատվածները (համապատասխանաբար՝ +10% և +25,7%)։ Արդյունաբերության դինամիկան (+4,1%) չորրորդ եռամսյակում դրական ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. գրանցվել է 8 ավտովթար․ զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, ...
Կարդալ ավելին »Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է այցելուների վերահսկողությունը սահմաններին
Վրաստանի սահմանային հսկողության միջոցառումներն ուժեղացվել են, և ներդրվում են այցելուներին վերահսկելու նոր տեխնոլոգիաներ: Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում Վրաստան է մուտք գործել 7 մլն 157 հազար 742 օտարերկրացի։ Դրա հետ մեկտեղ տարանցիկ մուտքերը տարվա ...
Կարդալ ավելին »HSBC-ն կվաճառվի Արդշինբանկին
HSBC-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերել ամբողջությամբ իրեն պատկանող դուստր կազմակերպություն հանդիսացող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) Արդշինբանկ ՓԲԸ-ին (Արդշինբանկ) վաճառելու շուրջ։ Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։ «HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ...
Կարդալ ավելին »Քրեական ենթամշակույթի քարոզող ֆիլմերի համար կսահմանվի ժամային սահմանափակում
Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում, ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 00:00-06:00-ն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Հովհաննիսյանը: Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի ...
Կարդալ ավելին »Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ. ԱԺ է ներկայացվել նոր նախագիծ
Հայաստանում շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչների համար կգործի աուդիտի պահանջ: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ, և գնալով պետք է իր բիզնես բարեվարքության կանոնները բարելավվեն: Սրանով մենք փաստացի սահմանում ենք աուդիտի պահանջ, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ