ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 38333.45 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 4927.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 15628.04 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Իլոն Մասկի Neuralink-ն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունը առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: Այդ մասին Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։ «Առաջին մարդը ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում»,- գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։ Ձեռնարկատերը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։ «Այն թույլ է տալիս ընդամենը ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 30-01-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 16941.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 7640.81 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7632.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.38%-ով և կազմել 1125.22 կետ:
Կարդալ ավելին »Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023-ին վաճառելով 11,23 միլիոն մեքենա
Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։ Այդ մասին վկայում է ընկերության տարածած հաշվետվությունը: Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։ Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր ...
Կարդալ ավելին »Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին: Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 22-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 22-ին: Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կկայանան «Շիրակ»-ԲԿՄԱ, «Նոա»-«Ուրարտու», «Ալաշկերտ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Արարատ»-«Վեստ Արմենիա» հանդիպումները: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա», որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: Երկու միավոր քիչ` 32 ...
Կարդալ ավելին »Վարչապետն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության հարցերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: Զրուցակիցները քննարկել ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը
Շիրակի մարզի Աշոցք համայնքում հունվարի 30-ին մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության առաջին փուլը։ Այդ մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մասնակիցների քանակը քիչ է, սակայն մեր առաջատարները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք լրջորեն պատրաստվել են մրցաշարին»,-ասաց Սարգսյանը:Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաև արտերկրից։ Մասնավորապես, ...
Կարդալ ավելին »Շտապօգնությունը` մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի բուժառուներին
Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է Շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։Մանրամասնելով նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, ովքեր չունեն քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք:«Մենք ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5 տոկոսային կետով
Կենտրոնական բանկը որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8,75 տոկոս։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8,75%։ Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ