Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը, մինչդեռ Amazon-ը, որը նախորդ տարի առաջատարի դիրքում էր, նահանջել է միանգամից չորրորդ հորիզոնական։ Finmarket-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության մեջ։ Apple բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 74%-ով՝ հասնելով $516,6 միլիարդի, իսկ Amazon բրենդն աճել է ընդամենը 3,2%-ով՝ մինչեւ $308,9 միլիարդ։ Microsoft-ը չորրորդից բարձրացել է երկրորդ տեղ՝ գրանցելով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Eurowings․ վերսկսվում են Հայաստան-Գերմանիա չվերթերը
Eurowings ավիաընկերությունը մեկնարկում եւ վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ Բեռլին-Երեւան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Դյուսելդորֆ-Երեւան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 2-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Կարդալ ավելին »Հունվարին պարենային ապրանքների գնային ինդեքսը նվազել է
Հունվար ամսին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը թեեւ աննշան, բայց ավելի է նվազել, որտեղ առաջատարը հացահատիկային մշակաբույսերը եւ միսն են, որն ավելի քան փոխհատուցում է շաքարի գնաճը: Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացնում է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հունվարին միջինում 118 միավոր է կազմել, ...
Կարդալ ավելին »Ինչ անուններ են ամենաշատը տալիս նորածիններին Հայաստանում
Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար 52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները: Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ ...
Կարդալ ավելին »Ուժգին քամի և ջերմաստիճանի՝ 12-14 աստիճանով բարձրացում․ ժամանակի պես «խառը» եղանակ
Փետրվարի 6-7-ը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին ...
Կարդալ ավելին »Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան: Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական ...
Կարդալ ավելին »Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում։Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից ...
Կարդալ ավելին »ԿԲ՝ թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 05-02-24
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 404.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.46 դրամով և կազմել 434.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.91 դրամով և կազմել 508.84 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 05-02-24
Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 36354.16 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 2556.71 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 2702.19 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 15510.01 կետ:
Կարդալ ավելին »Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ