• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը. տնտեսագետ

Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ նախորդ տարվա 11 ամսում արտահանվել է 3 մլրդ 344 մլն 373 հազար դոլարի ապրանք. այս ցուցանիշը գերազանցել 2022-ի ամբողջ տարվա ցուցանիշը (2 մլրդ 510 մլն 271.6 հազար դոլար): Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, ԵԱՏՄ երկրներ և հիմնականում Ռուսաստան ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում. Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ավելացել են վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքները, Հայաստանում չարտադրվող ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն մեկնարկել է հերթական նիստը․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ Նիստի օրակարգում ընդգրկվել է 29 հարց։ Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ...

Կարդալ ավելին »

Նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ թող մտածեն իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին

«Հրապարակն» անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ արտասահմանյան կազմակերություների կողմից էկոլոգիական տվյալներ հավաքագրելուն, որն իրականացվում է պետությանը ոչ պատշաճ տեղեկացնելով և կասկածելի պայմաններում։ Ստորև մեջբերում ենք նյութն ամբողջությամբ․ «Հայաստանի արդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար 2018-ից չեխական ARNIKA կազմակերպության փորձագետները «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ տարիներ շարունակ մեր երկրի վերաբերյալ էկոլոգիական վիճակի հետ կապված տվյալներ են ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։  Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը ...

Կարդալ ավելին »

«Սպասված հանդիպում» Վարդան Ջհանյանի հետ․ տեսանյութ

«Սպասված հանդիպում» հաղորդման հյուրը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն է։ Զրույցն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում․

Կարդալ ավելին »

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխությամբ․ պարզաբանում

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով:   Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայի իր գործարանում

Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով: Այդ մասին հայտնել է  Reuters գործակալությունը: Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը:

Կարդալ ավելին »

Փոստային ծանրոցների դեպքում այլևս մաքսային մարմին այցելելու կարիք չի լինի

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցնում է առաքանի, ծանրոց ստանալու դեպքում մաքսային մարմինների հետ շփումները։ Հրավիրած ասուլիսում ԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ փոստով կամ այլ փոխադրողների միջոցով առաքանիներ ստացող քաղաքացիները մաքսային հսկողության անհրաժեշտության դեպքում այլևս պարտադրված չեն լինի առաքանին ստանալու համար այցելել մաքսային մարմին։ «Այն քաղաքացիները, որոնք առաքանիներ էին ստանում ու մաքսային հսկողության անհրաժեշտություն կար, փոխադրողը հաղորդագրություն էր ուղարկում, որ ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են երևանցի երիտասարդներ

Կապանի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում hունվարի 11-ին ժամը 16.50-ին մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Երևանցի 28 և 29 տարեկան երիտասարդներ։  Այդ մասին հայտնում եմ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալ երիտասարդներն իրենց «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Մեքենայի սրահում հայտնաբերված պոլիէթիլենային երեք փաթեթում կային 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի ...

Կարդալ ավելին »