• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կառավարությունը 50 մլն դոլարով վաճառում է «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու գործարքի ստորագրմանը։ Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։ ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի ...

Կարդալ ավելին »

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ­ված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման,  մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատրաստման նպատակով:

Կարդալ ավելին »

Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը 6 ամսով արգելվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց  արտահանումը Հայաստանի Հանրապետությունից  և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։ Արգելքը չի տարածվում՝ սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ծախսերն աճել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472,344.9 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․4%-ով և կազմել 328,660.6 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 80.4%-ով և կազմել 322,154.7 ...

Կարդալ ավելին »

112 մլրդ դրամի պարտատոմս․ AMX-ն ամփոփել է բորսայական տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։ Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 42․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 23,447.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42․8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» ֆուտբոլի ակումբը՝ ԶՊՄԿ ամենախոշոր նախագիծ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկները․ ընկերության ամենախոշոր նախագիծը «Սյունիք» ՖԱ-ն է։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մարզի բոլոր խոշոր բնակավայրերում գործում են ակումբի անվճար դպրոցները։ «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը 2-րդ տարին անընդմեջ լիգայի առաջատարներից ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 07/08/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 23846.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7621.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 9142.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 1096.54 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 07/08/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 44111.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 6299.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 20916.55 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 07/08/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 65.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 68.07 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »