ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 384.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 443.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.015 դրամով և կազմել 4.795 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 510.11 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել Սպիտակի ԲԿ վերանորոգված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացմանը
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի, դեսպանատան ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մի շարք հրավիրյալներ օգոստոսի 6-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ «Վերջիններիս գործունեությանը հյուրերին ծանոթացրել է Սպիտակի ...
Կարդալ ավելին »Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ է անհետ կորել
Հնդկաստանի հյուսիսային Ուտտարահանդ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 60 մարդ անհետ կորել է, հաղորդում է PTI-ն։ Անհետ կորածների թվում են 11 հնդիկ զինվորներ: Գիշերային ժամերին աղետի գոտիներից յոթանասուն մարդ է փրկվել: Առավել շատ տուժել են Ուտտարակշի և Դհարալի բնակավայրերը, որոնք երկու անգամ անընդմեջ տուժել են հանկարծակի տեղացած ուժեղ անձրևներից և դրանից առաջացած սողանքներից և ջրհեղեղներից: Ուտտարահանդում փրկարարական ...
Կարդալ ավելին »Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները ...
Կարդալ ավելին »Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ սովից մահացածների թիվը հասել է 193-ի
Վերջին շրջանում Գազայի հատվածում սովից առնվազն 193 մարդ է մահացել, այդ թվում՝ 96 երեխա։ Այս տվյալները հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram-ի ալիքում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի բժշկական հաստատություններում թերսնման պատճառով՝ տեղի բնակիչների մահվան հինգ նոր դեպք է գրանցվել։ 2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մատակարարվում, Իսրայելի որոշմամբ փակ են ...
Կարդալ ավելին »Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածը
Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ 1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարդալ ավելին »Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ...
Կարդալ ավելին »Գազայում ավելի քան 61 000 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից
Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ: Այդ մասին հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ ...
Կարդալ ավելին »«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»՝ Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ