• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորվել է նամականիշի մարմամբ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կարևոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների, մասնավորապես՝ ՀՀ-ի համար, որովհետև Հայաստանի ԵԱՏՄ-ին գնալով ավելի ու ավելի կարևոր հանգամանք է դառնում երկրի տնտեսական զարգացման համար։Սաֆարյանը «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում նշեց, որ իրենց ակումբի ...

Կարդալ ավելին »

Հայկական ծանրամարտի համար մրցաշրջան 2023-ն աննախադեպ է եղել․ Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին ընդհանուր առմամբ նվաճել են 146 մեդալ, ինչը 40-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։ Հրավիրած ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով մրցաշրջան 2023-ը: «Այս տարի մենք նվաճել ենք 146 մեդալ: Իսկ նախորդ տարում ունեինք 106 մեդալ: 2023 թվականն աննախադեպ է նաև այն իմաստով, որ այս տարի առաջին ...

Կարդալ ավելին »

Անակնկալներ համայնքի փոքրիկներին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատից

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները»։

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին:  Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  «Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց ...

Կարդալ ավելին »

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ․ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։Հանձնաժողովից հայտնում են, որ առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», ...

Կարդալ ավելին »

Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 66–ամյա հարևանի սպանության համար

Պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, ...

Կարդալ ավելին »

Արցախի քաղաքաշինական կազմակերպությունները ՀՀ-ում գործելու համար պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե

Արցախում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար լիցենզիայի ճանաչման նպատակով կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե։ «Ստացված լիցենզիան գործելու է մինչեւ 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։ Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանա։ ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am ...

Կարդալ ավելին »

Ո՞ր մարզերն են առաջատար աշխատավարձի առումով. ԶՊՄԿ-ն գերազանցում է բոլորին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ուշագրավ տվյալներ հրապարակվեցին՝ կապված Հայաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Հետաքրքիր է, որ տարբեր մարզերում այդ ցուցանիշը էականորեն տարբերվում է և տատանվում է 137 հազար դրամից 302 հազար դրամի սահմաններում, իսկ հանրապետության կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ։ Ընդ որում, առաջատարը մայրաքաղաքը չէ, ինչպես կարելի էր ենթադրել. ...

Կարդալ ավելին »