• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներ․ 06/08/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.34%-ով և կազմել 44173.64 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 6329.94 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.95%-ով և կազմել 21053.58 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 06/08/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 23757.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 7632.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 9128.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.52%-ով և կազմել 1096.75 կետ:

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը՝ «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին․ banks

Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։ Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես կոմբինատի ղեկավարներից, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան իրենց ...

Կարդալ ավելին »

+41 աստիճան․․․ օգոստոսը ևս հնոցում է պահում մեզ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-10-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ Global Icon Awards-ի մրցանակակիր

Հնագույն երաժշտության «#Տաղարան» համույթի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն Աթենքում անցկացվող «Global Icon Awards» հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Համաշխարհային խորհրդանիշ 2025» պատվավոր մրցանակի՝ երաժշտության ոլորտում: «Global Icon Award – 2025»-ը կայացել է հուլիսի 1-3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ համախմբելով մշակույթի, արվեստի, բժշկության, ձեռնարկատիրության և այլ ոլորտների ականավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից։ Մրցանակաբաշխության հիմքում երկու կարևոր սկզբունք է՝ մասնագիտական նվաճումներն ու ակտիվ գործունեությունը, ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արմավիրի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 6-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 100 հանցագործություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես, բացահայտվել է՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, ...

Կարդալ ավելին »

Լոռու Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

Կամչատկայի հարավային մասը երկրաշարժից հետո տեղաշարժվել է գրեթե 2 մետրով

Հուլիսի 30-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Կամչատկայի թերակղզու հարավային մասը գրեթե 2 մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրադինամիկ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախնական հաշվարկ է կատարել։ Պարզվել է, որ Կամչատկան տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք։ Հուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գետնի ամենամեծ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվել է վաստակաշատ մանկավարժների ընտանիքին նվիրված ցուցադրություն

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել  հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գավառ քաղաքի  վաստակաշատ մանկավարժներ Հրաչյա Սարիբեկի Հովեյանին, Թամարա Սիմոնի Ղայֆաչյանին և նրանց դուստր՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի Ադելաիդա  Հովեյանին։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանից, վաստակաշատ մանկավարժների ընտանիքի անդամների  կյանքի անցած ուղու ու գործունեության մասին հանգամանալից ներկայացրել է  թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հովեյանների հարազատները, ընտանիքի անդամները, աշխատանքային ընկերները և ...

Կարդալ ավելին »