Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ռուսթավիում բացվել է Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը
Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է Վրաստանում ...
Կարդալ ավելին »Առանց տեղումների․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոմետը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին ...
Կարդալ ավելին »Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի․ փոխնախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ. մարտին։ «Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,- ասել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հրապարակել է կայուն զարգացման զեկույցը․ ֆոտոշարք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երկրորդ անգամ հրապարակել է կայուն զարգացման զեկույցը, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Մանրամասները` ֆոտոշարքով․
Կարդալ ավելին »Տնտեսական լրագրողների ակումբն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մրցանակներ հանձնեցին լրագրողներին
Դեկտեմբերի 19- ն կայացավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ 2023թ․ մայիսին համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, մինչ այդ մրցույթն ամփոփվել է 48 լրատվամիջոցի շրջանում իրականացրած մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի, ընտրվել էր նաև 25 կայքի մոտ 60 լրագրողական աշխատանքր, ...
Կարդալ ավելին »Երկու օրով կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները
«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները: «ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ ԳԱԱ-ից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։ Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, ...
Կարդալ ավելին »2024-ին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան. Քերոբյան
2024 թվականի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։Նրա խոսքով, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե պատրաստ է։ «Հայաստանում նման գործարան չի եղել։ Միաժամանակ, արտադրությունն ինքնին լինելու է բարձր տեխնոլոգիական»,- ասաց նախարարը։ Գործարանը, ինչպես նշեց Քերոբյանը, կառուցվել է ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 18-12-23
Համոզված եմ, որ 2023թ. արդյունքներով, բարձր տնտեսական աճի եւ գնաճի համեմատաբար ցածր մակարդակի ֆոնին, աղքատության մակարդակը կտրուկ կընկնի։ Այս մասին «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է բարձր տնտեսական աճի գոտում եւ արդեն երկու տարվա ընթացքում աշխարհի տասը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ