Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 15957.82 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 7260.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 7469.51 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 1151.94 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ամերիկյան ինդեքսներն աճել են. 23-11-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 35273.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 4556.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 14265.86 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...
Կարդալ ավելին »Կառավարության նիստին ներկա է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը
Հայաստանի կառավարության նիստին ներկա են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ կառավարության նիստին խորհրդի անդամների մասնակցությունը խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է նաև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը ընդունվել է 1989 թվականի նոյեմբերի 20-ին։ Վարչապետի խոսքով՝ խորհուրդը կազմված է ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 23-11-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.04%-ով և կազմել 1998.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 23.78 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 934.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը հետաձգվել է, ռազմական գործողությունները շարունակվում են․ BBC
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։Ինչպես տեղեկանում է BBC-ին, իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդները մինչև նոյեմբերի 24-ն ազատ չեն արձակվի։ Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող առաջին պատանդներին բաց կթողնեն արդեն ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ գործակցության հարցեր
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։ Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և ...
Կարդալ ավելին »Գարիկ Կարապետյանը` երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
այաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 175 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Ըստ «Հայգոսհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12։
Կարդալ ավելին »Մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի մոտ 2,4 միլիոն
Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ