• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նախագծեր

«GeoLab. ապագայի միջավայր»․ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Կապանի ԼՀԿ կազմակերպած միջոցառումը

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի համատեղ կազմակերպած՝ «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառումը խորհրդանշում է համատեղ ձևավորված մեկ տարվա արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կիրառական հմտությունների կատարելագործմանը միտված աշխատանքներ։ Գործընկերության արդյունքներն արտացոլում են համատեղ ջանքերի կարևորությունը՝ բարձրակարգ ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ աջակցությամբ վերանորոգված լսարան է բացվել

Կապանի արվեստի պետական քոլեջը նշեց հիմնադրման 60-ամյակը, որի շրջանակում տեղի ունեցավ նաև Կապանի ԼՀԿ-ի աջակցությամբ վերանորոգված լսարանի բացումը։ Արվեստն ու մշակույթը, որպես ինքնություն և ճաշակ ձևավորող ստեղծարար ոլորտներ, կարևոր դերակատարում ունեն համայնքի կյանքում և մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկում կբացվի «Կրիտիկական մետաղների» նորարարական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կստեղծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը` նշելով, որ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդար Պատարինսկիի հետ։ Լաբորատորիան կարևոր դեր է ունենալու կանաչ էներգիայի անցման, հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այս ուղղություններով որակյալ կրթության զարգացման գործում։ Նորաստեղծ լաբորատորիան իր տեսակով կլինի ...

Կարդալ ավելին »

Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է․ Վարդան Ջհանյան

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը, ինչի շնորհիվ մարզում 1000-ից ավելի պատանիներ զբաղվում են ֆուտբոլով: Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Սյունիք ՖԱ տնօրեն Վարդան Ջհանյանի խոսքով՝ ֆուտբոլիստները պետք է տեսնեն կարիերայի աստիճանական աճը` մինչև բարձրագույն լիգայում խաղալը, և այս պարագայում Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է:

Կարդալ ավելին »

Մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում․ ԶՊՄԿ-ն աջակցում է սպորտային ծրագրերին

ԶՊՄԿ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում սպորտային ծրագրերին, որոնք նպաստում են առողջ և ակտիվ սերնդի ձևավորմանը։ Սյունիք ՖԱ-ն միավորել է Սյունիքի բոլոր ֆուտբոլասեր պատանիներին մեկ թիմում՝ ստեղծելով միասնական ընտանիք, որտեղ իշխում են մարզական ոգին, թիմային աշխատանքը և նվիրումը։ Այսօր արդեն մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում, ինչը հստակ ապացույց է, որ մարզական կյանքը Սյունիքում զարգանում է։ Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »

Դեպի մանկության գունեղ աշխարհ․ Քաջարանի մշակույթի պալատը հիացրել է փոքրիկ հանդիսատեսին

Քաջարանի մշակույթի պալատը փոքրիկ հանդիսատեսներին մոգական ու հեքիաթային տրամադրություն է պարգևել: Նրանց համար կախարդական հնարքներով ներկայացել են աճպարարները, որոնց հաջողվել է ոչ միայն զարմացնել, այլ նաև ներգրավել երեխաներին՝ նրանց մասնակցությամբ ելույթը վերածելով խաղի և անմոռանալի հիշողության։ Նման գեղեցիկ օր պարգևող նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր դեպի մանկության գունեղ աշխարհ՝ լի ժպիտներով, զարմանքով ու խանդավառությամբ։

Կարդալ ավելին »

Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար

«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային  ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »