• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նախագծեր

«Սյունիքը» պարգևատրել է Առաջին խմբի փոխչեմպիոն թիմին

«Սյունիք» ՖԱ-ն պարգևատրել է Գորիսի ֆուտբոլի թիմի աղջիկներին։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Այցելել էինք Գորիս՝ շնորհավորելու «Սյունիք-աղջիկներ» թիմին՝ Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն դառնալու առթիվ: Ակումբի ղեկավարության որոշմամբ՝ աղջիկները պարգևատրվեցին»,- նշված է տարածած հաղորդագրությունում

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

Արամ Ոսկանյանը այսուհետ գլխավորելու է «Սյունիքը» ֆուտբոլային ակումբը: Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետը մարզել է նաեւ «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։ 2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն եւ նվաճել Պրեմիեր ...

Կարդալ ավելին »

Քաջարանի Մշակույթի պալատում ներկայացվել է «44-օրյա հերոսապատում» գիրքը

Քաջարանի Մշակույթի պալատի մեծ դահլիճում կարոտն ու հուզմունքը միախառնվել էին իրար։ Հերթական անգամ բեմից հնչեցին արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների անունները։ Երեկոն կազմակերպվել էր Մշակույթի պալատի անձնակազմի և պատերազմի ականատես և մասնակից Ոսկեհատ Մելքումյանի նախաձեռնությամբ։ Չարաբաստիկ պատերազմի զոհերից էր նաև Ոսկեհատի եղբայրը՝ կապիտան Հովհաննես Մելքումյանը։ Երեկոյի ընթացքում Ոսկեհատ Մելքումյանը ներկայացրեց իր հեղինակած «44-օրյա հերոսապատում» գրքի ստեղծման պատմությունը, որի հիմքում ընկած են ...

Կարդալ ավելին »

«Սյունյաց Երկրի» տոնական համարը՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյակին

Տեղի է ունեցել «Սյունյաց Երկիր» ամսագրի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված տոնական համարի շնորհանդեսը: Այդ մասին տեղեկացնում է ընկերու։թյան ֆեյսբուքյան էջը։ «Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված տոնական համարի շնորհանդեսը: Մանրամասները` ֆոտոռեպորտաժում»,- նշված է տարածած հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Սպորտային ավանդույթներ. հանքագործները՝ բասկետբոլի առաջնությունում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասերի միջև կայացել է բասկետբոլի առաջնություն, հաղթել է մարզահամալիրի թիմը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Սպորտային ավանդույթները շարունակվում են և այս անգամ ընկերության արտադրամասերի միջև կայացած բասկետբոլի առաջնության հաղթողը մարզահամալիրի թիմն է: Համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հանքաքարի ջարդման եվ տեղափոխման արտադրամասի ու վարչության թիմերը: Շնորհավորում ենք մեր ...

Կարդալ ավելին »

«Չաարատի» անակնկալները՝ Կապան համայնքի փոքրիկներին

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Չաարատ» ընկերությունը անակնկալներ էր պատրաստել Կապան համայնքի փոքրիկների համար։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների օրը տոն դարձնելու համար այսօրվա մեր այցերը տարբեր ուղղություններ ունեին։ Բոլոր փոքրիկների համար ընկերությունը պատրաստել էր նվերներ։ Ավանդույթի համաձայն ընկերության կողմից նվերներ ստացան նաև Գեղանուշի նախակրթարանի սաները։ Ինչպես բոլոր տոներին, այս ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն գունագեղ դարձրեց Քաջարանի երեխաների օրը (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լեռնագործների քաղաքի՝ Քաջարանի մանկապարտեզներին հեծանիվներ, ինքնագլորներ նվիրեց, իսկ երեխաներին՝ զարգացնող խաղեր: «Օրը տոնական էր ու գունառատ: Նախաձեռնությանը միացել էր նաև Քաջարանի համայնքապետարանը, որը նույնպես նվերներով էր այցելել մանուկներին»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է․ ԶՊՄԿ-ն՝ նախաձեռնության մասնակից

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջևհնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Այսպիսով, առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների։ Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ճամբարը ֆուտբոլասերների ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ & Ամերիաբանկ․ Սյունիքի պատանիները կմասնակցեն Միլանի ակադեմիայի ճամբարին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի։ Մանրամասները` տեսանյութում:

Կարդալ ավելին »