Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաների վավերականությունը և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողությունը՝ այժմ դրանք համապատասխանաբար կազմում են 120 և 30 օր, հաղորդում է ТАСС-ը։ Նախկինում օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում գտնվելու ժամկետը 16 օր էր, իսկ դրա վավերականությունը՝ 120 օր։ Ինչպես նշել են նախաձեռնության հեղինակները բացատրական գրառման մեջ, օրենքը կբարձրացնի Ռուսաստան զբոսաշրջային, գործարար, մարդասիրական և հյուրական ...
Կարդալ ավելին »Նորություններ
Ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ․ ԱՄՆ 87 կոնգրեսականի կոչը Սպիտակ տանը
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տեղեկացրել է, որ կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ, միջազգային իրավունքի շրջանակներում ...
Կարդալ ավելին »CNN․ Աբու Դաբիում հնարավոր կլինի այցելել Լուվր և Գուգենհայմ մեկ օրում
Մինչև վերջերս, Լուվր և Գուգենհայմի թանգարան մեկ օրում այցելելու համար անհրաժեշտ էր հատել մի քանի երկրների սահմանները։ Սակայն 2025 թվականի վերջին սա կդառնա իրականություն՝ շնորհիվ Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում նոր մշակութային թաղամասի, հաղորդում է CNN-ը։ Այն կմիավորի Լուվրի և Գուգենհայմի միջազգային մասնաճյուղերը, ինչպես նաև մի շարք այլ եզակի հաստատություններ՝ գիտակենտրոն Բնագիտության թանգարանը, teamLab Phenomena թվային արվեստի տարածքը և Շեյխ Զայեդի ...
Կարդալ ավելին »«Նոթեյշնս»․ 9 երկրից 30 արվեստագետ Երևանում մասնակցում է երաժշտական լաբորատորիային
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային, որն անցկացվոելու է մինչ օգոստոսի 3-ը՝ Երևանում, մասնակցում է ավելի քան 30 արվեստագետ Հայաստանից և ևս 9 երկրից։ Նրանք կուսումնասիրեն, կվերաիմաստավորեն և կվերափոխեն հայկական դասական երաժշտությունը։ Hosq-ի կազմակերպած լաբորատորիայի ընթացքում մասնակիցները, աշխատելով արխիվային ստեղծագործությունների հետ, կփորձարկեն ձայնի, տեսողական արվեստի և տեխնոլոգիայի հատման կետը՝ ընդլայնելով ավանդական կառուցվածքների սահմանները և ստեղծելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։ Արվեստագետները կընկղմվեն հայկական երաժշտության ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան AI-ն կկիրառի պետական ծառայություններում․ համաձայնագիր՝ OpenAI-ի հետ
ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի պետական ծառայություններում արհեստական բանականության կիրառմամբ արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։ Ընկերության և Գիտության վարչության միջև կնքված համաձայնագրով OpenAI-ին կարող է տրամադրվել մուտք՝ պետական տվյալների բազաներ, և դրա ծրագրաշարերը կարող են օգտագործվել կրթության, պաշտպանության, անվտանգության և արդարադատության ոլորտներում։ Տեխնոլոգիաների հարցերով նախարար Փիթեր Քայլը նշել է, որ արհեստական բանականությունը ...
Կարդալ ավելին »Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր
Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 24-ին սպասվում է նորմայից բարձր։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է, որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում
Հայաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն` ժամը 10:00-16:00՝ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 23/07/25
Ասիական ֆոնդային բորսաների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 39774.92 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 2836.19 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 3581.86 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 25130.03 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 23/07/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 383.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով և կազմել 449.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0014 դրամով և կազմել 4.9013 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել 517.51 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնագետները ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ