• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Եթե վարձակալությամբ եք տվել անշարժ գույք, 5 օրում պետք է տեղեկացնեք հարկայինին․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից զգուշացնում են՝ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ

Այս տարվա հունիսին  Հայաստան է այցելել 215 հազար 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով նկատելի աճ.  2024թ․ հունիսին Հայաստան էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։  Այդ մասին հայտնում են ՀԶբոսաշրջության կոմիտեից։  Կոմիտեն նաև հայտնել է, որ 2025 թվականի  հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%), Իրանից (8.5%), ԱՄՆ-ից (1,84%)  և Չինաստանից (1,74 %): 

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերը սպասարկել են 5 մլն հաճախորդի

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,000,554 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 240,846-ով կամ 5․1%-ով։ Նրանցից 4,782,471-ը ֆիզիկական անձինք են, իսկ 218,083-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,451,763։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 633,399-ով կամ 6․5%-ով։ Մասնավորապես հաշիվներից 10,035,131-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Այցի ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են այսօր երեկոյան

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Ստամբուլում, ըստ նախանական տվյալների, սպասվում են հուլիսի 23-ի երեկոյան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։

Կարդալ ավելին »

Շվեյցարիան վերականգնում է ռազմական բունկերները

Շվեյցարիայի բանակը կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ստարտափներին օգնել պատերազմական դարաշրջանի բունկերները վերածել ժամանակակից պաշտպանական կենտրոնների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Շվեյցարիան ձգտում է վերականգնել իր ռազմական բունկերների համակարգը, որոնցից շատերը չեն օգտագործվել 1990-ական թվականներից ի վեր: Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շվեյցարական բանակը վերանայում է երկրով մեկ ցրված մոտ 8000 բունկերների դերը և դրանք արդիականացնելու լավագույն եղանակները: Բունկերներից մի ...

Կարդալ ավելին »

Deutsche welle․ հաքերները հարձակվել են Microsoft-ի սերվերների վրա

Հաքերները հարձակվել են Microsoft-ի տեղական SharePoint սերվերների վրա, հայտարարել է ընկերությունը՝ կոչ անելով հաճախորդներին տեղադրել թարմացում: Հարձակման հետաքննությանը միացել է ամերիկյան ՀԴԲ-ն: Այդ մասին տեղեկացնում է Deutsche welle-ն։  «Հարձակումները թիրախավորում են տեղական SharePoint սերվերները, որոնք վեբ-հիմքով համագործակցության և փաստաթղթերի կառավարման հարթակ են, որն օգտագործվում է պետական ​​գործակալությունների և բիզնեսների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է ...

Կարդալ ավելին »

Գնիշիկում նշվել է Մեղրաքամի ավանդական տոնը

Օրերս Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում նշվել է Մեղրաքամի ավանդական տոնը։ Տոնական միջոցառումը սկսվել է վերակառուցված Սուրբ Թադեոս եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգով՝ խորհրդանշելով համայնքային կյանքի և մշակութային արժեքների վերակենդանացումը։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ովքեր շնորհավորել են ներկաներին՝ ընդգծելով համայնքային արժեքների պահպանման և զարգացման կարևորությունը։ Ներկա են ...

Կարդալ ավելին »

Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման հանձնաժողով դիմելու կարգը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել հետևյալ դեպքերում. Դիմողի կամ ընտանիքի որևէ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 2-րդ թունելի հորատումը

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։

Կարդալ ավելին »