• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Օգոստոսի 1-ից՝ պղնձի 50% մաքսատուրք․ Թրամփն ԱՄՆ ներմուծվող մետաղի համար հարկ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք  սահմանելու մասին: Այդ մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: «Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին»,- ասել է Թրամփը:  Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝  կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Երևանում երթևեկության փոփոխություն է իրականացվել

Հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով  Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացրել: Քաղաքապետարանից հայտնում են, որ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ: Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ:

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան օգոստոսին կբարձրացնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար

Ինչպես նշվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ, օգոստոսին Սաուդյան Արաբիան էականորեն կբարձրացնի նավթի գները ասիական և եվրոպական գնորդների համար։ Ասիա մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա՝ հասնելով վերջին չորս ամիսների առավելագույն գնին։ Այն կլինի 2.2 դոլարով ավելի թանկ, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը: Նավթի բոլոր տեսակների գները Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Միջերկրականի համար կբարձրանան 1.4 դոլարով՝ մեկ բարելի ...

Կարդալ ավելին »

Երևանում Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Երևանում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։  «Արձանի պաշտոնական բացման արարողությունը նախատեսվում է հուլիսի 18-ին, ժամը 11։00-ին։ Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ենք բոլոր ընթացիկ հարցերը։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հասկացել ենք, թե ինչպես ենք շարժվում առաջ։ ...

Կարդալ ավելին »

911 Carrera T Club Coupe․ հատուկ մոդել՝ Porsche-ից

Porsche-ը կրկին զարմացնում երկրպագուներին՝ թողարկելով բացառիկ 911 Carrera T Club Coupe մոդելը, որը նվիրված է Porsche Club of America (PCA) 70-ամյակին։ Սա արդեն երրորդ հատուկ սերիան է՝ թողարկված միայն PCA անդամների համար: Առաջինը եղել է 2005-ին (997 Carrera S հիմքով), երկրորդը՝ 2015-ին (991 GTS հիմքով)։ Այս մոդելի հիմքը 911 Carrera T (992.2)-ն է՝ թեթև կառուցվածքով, մեխանիկական փոխանցման տուփով։ Արտադրվել է ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% ...

Կարդալ ավելին »

Հազվագյուտ երևույթ՝ Միջազգային տիեզերական կայանից․ հսկայական սպրայթ

Ամերիկացի տիեզերագնաց Նիկոլ «Vapor» Այերսը, գտնվելով Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ Երկրից 400 կմ բարձրության վրա, լուսանկարել է մթնոլորտային հազվագյուտ երևույթ՝ սպրայթ, որը առաջացել է հզոր ամպրոպի վերևում: Այս վառ, բազմագույն երևույթը, որը լուսանկարվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի վերևում, դարձել է խորհրդավոր անցողիկ լուսային երևույթների (TLE) ուսումնասիրության ևս մեկ քայլ: Պատմում ենք, թե ինչ են սպրայթները, ինչու են դրանք կարևոր գիտության ...

Կարդալ ավելին »

Nissan-ը պարտատոմսեր կթողարկի

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն պատրաստվում է թողարկել փոխարկելի պարտատոմսեր 150 միլիարդ իենի (շուրջ 1.04 միլիարդ դոլար) չափով՝ բիզնեսի վերակազմավորման ծրագրի ֆինանսավորման նպատակով։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներգրավվող միջոցներն ուղղվելու են նոր ապրանքների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Reuters-ի տվյալներով՝ Nissan-ը նախատեսում է լրացուցիչ 4 միլիարդ դոլարի պարտատոմսերի թողարկում դոլարով և եվրոյով՝ իր վարկային պարտավորությունների մարումը ապահովելու նպատակով։ Ընկերությունը մտադիր է վաճառել 5, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հուլիսի 11-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Գետափ-Մարտունի ճանապարհին իրականացվում են քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Կարդալ ավելին »