ՈւշադրությունՄարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։ Հանրապետության տարածքում` Մարտի 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ...
Կարդալ ավելին »Նորություններ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Մեր ըմբիշները 5 մեդալ են նվաճել Բուլղարիայի մրցաշարում
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին ելույթները Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 55 կգ քաշային կարգում՝ Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը: Առաջին տեղը զբաղեցրեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Եվ բրոնզե մեդալակիր դարձավ 87 կգ Վիգեն Նազարյանը: 82 կգ քաշային Հայաստանի երկու ներկայացուցիչները` Կարապետ Չալյանը և Սամվել Գևորգյանը մեդալներ ...
Կարդալ ավելին »Դիվերսիայի արդյունքում սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում․ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ ...
Կարդալ ավելին »«Ինտերի» հաղթանակին նպաստել է Մխիթարյանի գոլը
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչե»-ին: Միլանում կայացած խաղի մեկնարկից 29 րոպե անց, ստանալով Բարելլայի փոխանցումը, «Ինտեր»-ին առաջ մղեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Տանտերերին հաջողվեց զարգացնել առավելությունն արդեն երկրորդ կեսի 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում ...
Կարդալ ավելին »Երկու անչափահաս դանակով օտարերկրացուց գողություն են կատարել. նրանք ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները: Ինչպես հայտնում են Կոմիտեն, 2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ...
Կարդալ ավելին »Բելառուսի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բելյացկիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման
Այսօր Մինսկի Լենինյան շրջանի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Վեսնա» չգրանցված իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկիին մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող հանցագործությունների մեջ և դատապարտել 10 տարվա ազատազրկման: Այդ մասին հաըտնում է ТАСС գործակալությունը: «Վեսնա» կենտրոնի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը, որոնք այդ գործով անցնում են Բելյացկիի հետ, դատապարտվել են համապատասխանաբար ինը և յոթ տարվա ազատազրկման։ Բելառուսից դուրս գտնվող Դմիտրի Սոլովյովը, ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահն անդրադարձել են և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։ Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին ...
Կարդալ ավելին »Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ
Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։ Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։ Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ