• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Հայաստանում գնաճը կանխատեսվում է 3,1%՝  2025-ի վերջին․ ԵԱԶԲ

ԵԱԶԲ-ի կանխատեսումների համաձայն՝  Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա, պահպանելով ներքին պահանջարկը՝ որպես զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ երկրների 2025-2027թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Հայաստանում գնաճը կանխատեսվում է թիրախի մոտ՝ ողջ կանխատեսվող հորիզոնում, և 2025 թվականի վերջին կկազմի 3,1% ։ Դրամի միջին փոխարժեքն ընթացիկ տարում սպասվում է նախորդ տարվա մակարդակի՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։ ...

Կարդալ ավելին »

iPhone 17 Air-ի գերբարակ դիզայնը

2025 թվականի հունիսի 23-ին թողարկված iOS 26-ի երկրորդ բետա տարբերակը ծրագրավորողների համար պարունակում է ակնարկ Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 17 Air-ի գոյության մասին: Ինչպես հայտնում է MacWorld-ը, համակարգի կոդում հայտնաբերվել են կլոուն ձկան (Clownfish) պատկերով պաստառներ՝ 1260×2736 պիքսել (կամ 420×912@3x) եզակի լուծաչափով: Այս լուծաչափը չի համապատասխանում գոյություն ունեցող iPhone-ի որևէ մոդելի, սակայն համընկնում է վերլուծաբան Մին-Չի Կուոյի 2024 թվականի կանխատեսումների ...

Կարդալ ավելին »

Երևանի կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանա

Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կգ 150 գրամ: ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 25/06/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 10.74%-ով և կազմել 66.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 10.59%-ով և կազմել 69.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 25/06/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.16%-ով և կազմել 3366.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 36.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 1291.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 25/06/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 42581.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 6025.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 19630.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 25/06/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 23269.01 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 7537.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 8758.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 1110.40 կետ:

Կարդալ ավելին »

Մանրամասներ՝ հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11 ծառայողի քրգործից․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:  «2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնիի հետ։ Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդման և այդ նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Կարդալ ավելին »