այ շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանը Մումբայի միջազգային մրցաշարի առաջատարների թվում է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Մամիկոն Ղարիբյանը 7 միավորով երեք առաջատարներից մեկն է: 6,5 միավոր ունի Մանուէլ Պետրոսյանը, իսկ Արսեն Դավթյանը` 6 միավոր: «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:
Կարդալ ավելին »Նորություններ
Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով
Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...
Կարդալ ավելին »Լրագրողական մրցույթ` «Հանքարդյունաբերություն 2025»
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.Թեմաներ «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում» «Նորարարական լուծումներ՝ վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում» «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան» «Հանքարդյունաբերությունը և համայնքները» Այլ թեմաներ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից ...
Կարդալ ավելին »Գազայում մեկ օրում իսրայելական հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի
Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ջենինի ճամբարի լրատվական գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման: ...
Կարդալ ավելին »Լավագույն թեզ․ «Պետրոս Ալոյան» հիմնադրամը պարգևատրեց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մագիստրատորին
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը եզրափակեց ուսումնական տարին՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ։ Երկրաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական հանձնաժողովը կրկին նախագահում էր Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։ Այս տարի ևս «Պետրոս Ալոյան» հիմնադրամը սահմանել էր մրցանակ լավագույն թեզի համար։ Մրցանակակիրն է Գոռ Ղազարյանը: Նրա` «Սևանա լճի մակարդակի տատանումները` ըստ երկրաբանական ու պատմական տվյալների» աշխատանքը` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ
ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր: Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի գործունեության իրականացմանը և ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ...
Կարդալ ավելին »Հունիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը. ԿԳՄՍՆ
2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ «Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտագրման համար, այս փուլում չի գործելու։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ...
Կարդալ ավելին »Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «PostDoc-Armenia- 2025/2»» մրցույթ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025/2»» մրցույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը: Մրցույթին կարող են մասնակցել. · 1985 թ. հունվարի 1-ից ...
Կարդալ ավելին »ՀՀ և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Նշվում է, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։ Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 ...
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանվածներին 40 հազարական դրամ աջակցության վճարումը կմեկնարկի այսօրվանից
Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից՝ հունիսի 23-ից։ Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։ Ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ՝ 40 հազար ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ