Թեհրանին և Սպահանին հասցրած հարվածներից հետո Իսրայելը կրկին թիրախավորել է Իրանում գտնվող օբյեկտներ։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայում են հարձակմանը։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում երեք պայթյուն է լսվել։ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքին, որի բնակիչները հայտնել են ...
Կարդալ ավելին »Նորություններ
ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։ «ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։ Իսրայելի ...
Կարդալ ավելին »Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը
Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։
Կարդալ ավելին »Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը
Երևանում հունիսի 18-ին տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը: Ֆորումը կազմակերպվել է երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։ Ներդրումային ֆորումը ...
Կարդալ ավելին »Ֆոտոշարք․ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան
Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին։ Հանքանյութի տնտեսական նշանակությունը շատ մեծ է։ Այն լայն գործածություն ունի արդյունաբերությունում և կենցաղում։ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան՝ ֆոտոշարքով․
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 11/06/25
Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 38088.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 2785.41 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3399.77 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 24181.43 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 11/06/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 11-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 383.1 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.6 դրամով և կազմել 437.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0168 դրամով և կազմել 4.85 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.1 դրամով և կազմել 519.41 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 12,998.8 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 12․3%-ով և կազմել 3,595.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 24.3%-ով և կազմել 687.9 տոննա։
Կարդալ ավելին »17 հազար N7 սեդան՝ մեկ ամսում․ Nissan-ի էլեկտրաքարը հիթ է դարձել
Nissan N7 նոր էլեկտրական սեդանը Չինաստանում դարձել է իսկական հիթ։ Վաճառքի առաջին ամսվա ընթացքում ընկերությունն ստացել է 17.215 պատվեր։ Հատկանշական է, որ գնորդների 70%-ը նախկինում երբեք Nissan ավտոմեքենա չեն ունեցել։ Թիվն ինքնին տպավորիչ է, սակայն էլեկտրամեքենաների չինական շուկայի համար սա բավականին սովորական է։ Այստեղ նորույթները հաճախ հավաքում են տասնյակ հազարավոր պատվերներ ընդամենը մի քանի շաբաթում։ Օրինակ՝ Mazda-ն վերջերս հավաքել էր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ