Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոա»-ի երեք ֆուտբոլիստ կշարունակի ելույթն ակումբում: Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունիցէ նշելով, որ երկարաձգվել են Հովհաննես Համբարձումյանի, Արտակ Դաշյանի և Օգնյեն Չանչարևիչի պայմանագրերը: Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել է 2024-25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ «Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոա»-ում», ...
Կարդալ ավելին »Նորություններ
Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը: Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ երկար դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ...
Կարդալ ավելին »Այս տարվա 5 ամիսներն վերականգնված գումարը 3.8 անգամ գերազանցում է նախորդ արդյունքը
2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնումը՝ 374 հզր ՀՀ դրամ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ ...
Կարդալ ավելին »Մոսկվայում անցկացվեցին «Թումանյանական օրեր»
Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։ Ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ...
Կարդալ ավելին »Գինու արտադրությունը նվազել է 38.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 1,858.4 հազար լիտր գինի, որից 283.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 38․8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 28%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 76.7%-ով և կազմել 833.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է ...
Կարդալ ավելին »«Բենտոնիտ»․ տնտեսական կարևոր հումք արտադրող կոմբինատի խնդիրներն ու ծրագրերը
Հայասատանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղան Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատում, որը միության անդամ կազմակերպություններից է։ Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության առջև ծառացած խնդիրները, շրջայց կատարվեց հանքում և կոմբինատում։ Կոմբինատն արտադրում է բենտոնիտային կավ, որը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մանգան, մագնեզիում, նատրիում, կալիում։ Բենտափոշին և հատիկավոր բենտոկավը կիրառելի են բազմաթիվ բնագավառներում՝ հորատման աշխատանքներում, ձուլման արտադրամասերում, սև մետալուրգիայում, ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես սահմանափակել են աշխատանքը
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի սպասարկումը։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ ըստ «Ռոսավիացիա»-ի հաղորդագրության՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար դրանց ընդունման և բաց թողնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իժևսկի և Կիրովի օդանավակայաններում։ Բացի այդ, սահմանափակումներ են գործում Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում և Նիժնեկամսկի ու Կազանի օդանավակայաններում։ Մինչ այդ սահմանափակումներ էին մտցվել Սարատովի ...
Կարդալ ավելին »Ուկրաինան արդյունահանված գազը Եվրոպա կմատակարարի
Ուկրաինան ակտիվորեն աշխատում է հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի ներդրման վրա, ինչը նրան թույլ կտա արդյունահանել գազ և ոչ միայն ապահովել ներքին կարիքները, այլև մատակարարել այն Եվրոպա։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Ուկրաինայի պաշտոնյաները փնտրում են գործընկերների, որոնք պատրաստ են ներդրումներ անել երկրի արևմտյան հատվածում գտնվող հանքավայրերի մշակման ծրագրում՝ գերադասելով այն ներդրողներին, ոորոնք ունեն համապատասխան փորձ և կարողություն՝ նման ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է․ 10/06/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 10-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.53%-ով և կազմել 41,864,034.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.63%-ով և կազմել 109,277.04 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 7.32%-ով և կազմել 2,663.61 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.024374849 (+3.56%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.63%-ով և կազմել 420.20 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003845314 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 10/06/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 10-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 385.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 432.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.79 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.94 դրամ (+0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 382.00 դրամ (-0.50 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ