• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Նորություններ

Հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը կրճատվել է 1,5 տոկոսով

Հայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը նվազել է 1.5 տոկոսով՝ կազմելով 755.9 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներից հավաքագրումները կրճատվել են 15,8 տոկոսով կամ  81,8 մլրդ դրամով։ «Միեւնույն ժամանակ, տեղական ապրանքներից հավաքագրումներն ավելացել են 28,2 տոկոսով կամ 70,4 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Հակոբյանը։

Կարդալ ավելին »

3 օրում բացահայտվել է 215 հանցանք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և ...

Կարդալ ավելին »

Մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15 տոկոսով ավելի քիչ հարկեր և տուրքեր

2024թ. Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15 տոկոսով պակաս հարկեր եւ տուրքեր, քան 2023թ.։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է Պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը մշտական​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական​​բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է գերատեսչության պետը, 2024թ. հարկերի եւ տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրլն 391 մլրդ դրամ։ Սա 7.6 տոկոսով ավելի է, քան 2023թ.։ Հարկային ծառայությունը գրանցել է մոտ 11 տոկոս աճ, իսկ մաքսային ծառայությունը՝ 15 տոկոս անկում։ «Մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ներմուծվող ավտոմեքենաների եւ ծխախոտի ծավալի կրճատմամբ։ Համապատասխանաբար, նրանցից գանձվող հարկերի չափը նույնպես նվազել է»,- բացատրել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ 2023թ. ավտոմեքենաների ներմուծման մակարդակը շատ բարձր է եղել։ 2022թ. համեմատ այն աճել է գրեթե 2 անգամ։ Պաշտոնյան նշել է, որ այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով։ «Նախ՝ 2024թ. հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում մեքենաների ուտիլիզացիոն վճարը բարձրացվել է՝ 70-ից մինչեւ 85 տոկոսի։ Ընդ որում՝ 2025-2030թթ. դրույքաչափը կշարունակի աճել։ Երկրորդ՝ ...

Կարդալ ավելին »

«Արարատ-Արմենիան» նոր պաշտպան ունի

Հայաստանի Սուպերգավաթակիր Երևանի «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում: Թիմին է միացել 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը։ Ալեքսանդրոսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Հունաստանում, մասնակցել հունական Սուպերլիգայի 85 հանդիպման: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: 

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զգալի աճի հաշվին

2024 թվականին Հայաստանում արձանագրվել է ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազում, սակայն այդ անկումը փոխհատուցվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ-ի զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին։ Այդ մասին հունիսի 5-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նկատելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը տարիներ առաջ 50 տոկոսից հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 39 տոկոս։ Նա ընդգծել է, որ այդ փոխհատուցման ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր

Գազայի տարբեր շրջաններում հունիսի 9-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից շարունակվող հրետակոծության հետևանքով զոհվել է 23 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերից 8-ը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Բացի այդ, 28 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են պաղեստինցիներին ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կկառուցվի

Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:  Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել: «Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք ...

Կարդալ ավելին »

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում

Բրիտանական խորհուրդը (The British Council) կարող է ստիպված լինել դադարեցնել իր գործունեությունը 60 երկրում՝ բյուջեի կրճատման հետևանքով: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ծախսերի կրճատման վերաբերյալ նախարարների կաբինետի առաջարկությանը համապատասխան՝ հնարավոր է, որ խորհուրդը ստիպված լինի փակել բաժանմունքներն աշխարհի մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ օտարերկրյա օգնության կրճատումը կարող է վնաս հասցնել կազմակերպության «մեղմ ուժին»՝ հատկապես ...

Կարդալ ավելին »

Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության 80 տոկոսն ավարտվել է. ՏԿԵ նախարար

2024 թվականին ՀՀ պետական բյուջեից էներգետիկայի ոլորտին հատկացված 19 միլիարդ դրամից ծախսվել է 18,3 միլիարդը, իսկ կատարողականը կազմել է 96,2 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի խոսքով՝ հատկացված միջոցները ծառայել են չորս ծրագրերում ներառված 12 ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՕՊ հնարավորությունները 400%-ով բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համարում է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության հնարավորությունները պետք է 400%-ով ավելացվեն: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Ռյուտեն կհայտարարի Լոնդոնում Chatham House-ի համաժողովում իր ելույթում, որից հատվածներ է տարածել նրա մամուլի ծառայությունը։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatnam House) Ռյուտեն կպնդի, որ զսպման և պաշտպանության հուսալի մակարդակ պահպանելու համար ՆԱՏՕ-ին հարկավոր է հակահրթիռային պաշտպանության աճ 400%-ով։  ...

Կարդալ ավելին »