• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ...

Կարդալ ավելին »

AI առևտրի դարաշրջան․ մեկնարկվում է Global Product Drop-ը

Առեւտրի ապագան ներկայացվել է Visa Global Product Drop միջոցառմանը՝ AI-ով համալրված հզոր նորամուծություններով, որոնք սպառողներին թույլ են տալիս որոնել եւ գնումներ կատարել AI-ի օգնությամբ, ինչպես նաեւ ներկայացվում են նոր ռազմավարական գործընկերություններ եւ արտադրանքի նորարարություններ։ «Վճարման նոր եղանակների հայտնվելուն պես, նրանք պետք է գործեն մի ցանցի մեջ, որը միշտ հասանելի է՝ ապահով, պաշտպանված, մասշտաբավորվող եւ մշտապես նորարարական»,- ասել է Visa-ի  գլխավոր ...

Կարդալ ավելին »

Արամ Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթը Երևանում է հյուրընկալել դիրիժորների 12 երկրից. մրցույթը մեկնարկում է կոմպոզիտորի ծննդյան օրը

Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում, իր շուրջ է համախմբել 18 երաժշտի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթի մեկնարկը կազդարարվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր, հունիսի 6-ին։ Մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթի նախընտրական ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 06/06/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.96%-ով և կազմել 63.20 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.74%-ով և կազմել 65.19 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 06/06/25

 NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.03%-ով և կազմել 3392.40 դոլար, արծաթի գինն աճել է 4.44%-ով և կազմել 36.22 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.81%-ով և կազմել 1156.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 06/06/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 42319.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 5939.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 19298.45 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դատավորն արգելափակել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքի՝ Թրամփի սահմանած արգելքը

Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանում սովորելու կամ փոխանակման ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Դատավոր Էլիսոն Բարոուզը կասեցրել է Թրամփի հռչակագրի ուժի մեջ մտնելը՝ մինչև հարցի վերաբերյալ հետագա դատավարությունը։ Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ առաջիկա ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 06/06/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 24323.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 7790.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 8811.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 1137.28 կետ:

Կարդալ ավելին »

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով

«Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, ծախսերը իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով: Այդ մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:   «Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասաց ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։  «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ ...

Կարդալ ավելին »