• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Վարչապետի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 21.6 մլրդ դրամ. կրճատվել են ծառայողական մեքենաները

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 21.6 մլրդ դրամ: Կրճատվել են ծառայողական մեքենաները՝ 40-ի փոխարեն դառնալով 19: Այդ մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  «Մեր փաստացի ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 93.1 տոկոս: Հաշվետու տարում ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ...

Կարդալ ավելին »

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային գործակցության 10-րդ համաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։  Անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։  Համաժողովում հավաքված ...

Կարդալ ավելին »

Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։  Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ 

Կարդալ ավելին »

Բելգորոդում երկաթուղային գծեր են պայթեցվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ​​ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը: Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային  ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով: «Վերադառնում էի գործուղումից, բայց գնացքն այսօր հասավ միայն ...

Կարդալ ավելին »

Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։  Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։  Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունիսի 5-ին։  ՀՀ ԱԺ ...

Կարդալ ավելին »

Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Մասկից, Մասկը սատարել է Թրամփի իմփիչմենթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի միջև հարաբերությունները սրվել են Մասկի՝ Սպիտակ տանն իր առաքելության ավարտից ընդամենն օրեր անց։ Եերկու ազդեցիկ մարդիկ իրենց սոցիալական հարթակներում լուրջ վիճաբանել են: Նրանց միջև հարաբերությունները լարվել էին օրեր առաջ, երբ Մասկը քննադատել էր Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը՝ այն որակելով որպես «զզվելի» և հայտարարելով, որ դրա պատճառով պետական ...

Կարդալ ավելին »

Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն ՀՀ-ի մշակութային կյանքի գունապնակը

Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է, և երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։  Այդ կարծիքը Վրաստանի դեսպանատանն այդ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության, ինչպես նաև ՀՀ-ում վրացական մշակույթի օրերի բացման խորհրդանշական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  «Այսօր ...

Կարդալ ավելին »

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ, բրնձի կրեկերներ և ձու կերել

Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։ Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, ...

Կարդալ ավելին »

e-Power․ հիբրիդային համակարգ՝ Nissan Rogue-ում

Nissan-ը մնում է ամերիկյան շուկայում այն քիչ խոշոր բրենդներից մեկը, որը դեռ չէր առաջարկել հիբրիդային մոդելներ։ Շուտով դա կփոխվի. ԱՄՆ է ուղղվում e-Power համակարգը, որը խոստանում է էլեկտրամեքենային բնորոշ զգացողություններ։ Սակայն պարզ է, որ այն ավելի թանկ կլինի, քան ենթադրվում էր։ Nissan-ի e-Power հիբրիդային տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է այլ երկրներում և այժմ հասել է իր երրորդ սերնդին։ Նորագույն կոնֆիգուրացիան ...

Կարդալ ավելին »

Ռուսական ադամանդի մատակարարման գինը նվազել է 29%-ով

Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ռուսական ադամանդի մատակարարումների արժեքը նվազել է 29%-ով՝ հասնելով 2.62 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3.7 միլիոն դոլար։ 2024 թվականի վերջին ռուսական ադամանդի արտահանումը նույնպես նվազել է 6.3%-ով՝ հասնելով 30.37 միլիոն կարատի։ Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում ադամանդի արտադրությունը մնացել է 2023 թվականի մակարդակին և կազմել է 37.32 միլիոն ...

Կարդալ ավելին »