• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի է համարում ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը. Մերձավանի դպրոցի տնօրենի ԺՊ-ն կազատվի աշխատանքից

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի դպրոցում տեղի ունեցած միջադեպը։  Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարությունը։  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր ...

Կարդալ ավելին »

Դավիթ Տրեզեգեն կժամանի Հայաստան

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, ներկայում FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն կժամանի  Հայաստան։  Նշվում է, որ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի «Յուվենթուսի»՝ Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային։  View this post on Instagram A post shared by Juventus Academy Armenia (@juventus_academy_armenia) «Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիթ Տրեզեգեն եմ և ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսի ...

Կարդալ ավելին »

Իսրայելական ռմբակոծություններից Գազայում 65 մարդ է զոհվել

Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը և Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին։ «Մենք թույլ չենք տա ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն պարզաբանում է լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ: Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ լրագրողի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ: «Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): ...

Կարդալ ավելին »

Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի ԱՄՆ ռազմաօդային ուժերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը պատրաստվում է նվիրել, կտրամադրվի ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։  «Boeing 747-ը տրվում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերին, ոչ թե ինձ: Դա նվեր է Կատարի՝ մի պետության կողմից, որին մենք հաջող կերպով պաշտպանել ենք շատ տարիներ», – գրել է Թրամփը։ ...

Կարդալ ավելին »

Դատարան է հանձնվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթ

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:  Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի «ամենաաղքատ նախագահը»

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի որպես Պեպե), որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկանում: Այդ մասին X սոցիալական հարթակում գրառում է արել Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։ «Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ: Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի ծերուկ»,- գրել է Օրսին։ Մուխիկան Ուրուգվայի նախագահ ...

Կարդալ ավելին »

Google-ի AI-ն լուսանկարներով ավելի ճշգրիտ է ախտորոշում, քան բժիշկները

Google-ը բժշկական արհեստական ​​ բանականության նոր՝ Articulate Medical Intelligence Explorer (AMIE) համակարգ է ներկայացրել, որը պատկերի վրա հիմնված ախտորոշման ճշգրտությամբ կարող է գերազանցել փորձառու բժիշկներին։ Ինչպես հաղորդում է Nature հանդեսը, մշակումը հիմնված է Gemini 2.0 Flash առաջադեմ լեզվական մոդելի վրա, որը կարող է արդյունավետորեն մշակել ինչպես տեքստային, այնպես էլ տեսողական տեղեկությունները։ Այդ համապարփակությունը արհեստական ​​բանականությանը հնարավորություն է տալիս վերլուծել բժշկական ...

Կարդալ ավելին »

Իսպանացի հանրահայտ երգչուհի Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Երևանում

Իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Արտետայի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգչուհուն կնվագակցի անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպել են Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Primavera Foundation of Armenia-ի աջակցությամբ:  Երեկոյին կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն ...

Կարդալ ավելին »

Volvo-ն ներկայացրել է նոր XC70 մոդելը

Շվեդական Volvo Cars ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր XC70 մոդելը, որը հայտարարվում է որպես բրենդի առաջին երկարաժամկետ էլեկտրական շարժման հնարավորությամբ պլագին-հիբրիդ: Նորույթը սկզբում նախատեսված է Չինաստանի շուկայի համար, սակայն ապագայում այն կարող է հասանելի դառնալ նաև այլ երկրներում։ Volvo XC70 անվանումը հայտնի էր 2000-ականների սկզբից՝ որպես V70 ունիվերսալի ամենագնացի տարբերակ։ Այս մոդելը թողարկվել է մինչև 2016 թվականը, այնուհետև այն փոխարինվել ...

Կարդալ ավելին »