Հայաստանի ատոմակայանի աշխատանքն այսօր՝ մայիսի 15-ից, կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման։ Այդ մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում կատարելով կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանի՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ արված հայտարարությանը։ «Կայանը չի գործի ստանդարտ ժամկետից 15 օր ավելի երկար, քանի որ ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ մեկտեղ պետք է փոխարինվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ համակարգերը, ինչպես նաև գեներատորների ...
Կարդալ ավելին »Նորություններ
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ. ՆԳՆ-ն՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած դեպքի մասին
Առաջին հայկական ճակատ ֆան ակումբը հայտարարություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը բռնություն է կիրառել Հայաստանի գավաթի եզրափակիչ «Արարատ-Արմենիա-«Նոա» խաղից հետո խաղադաշտում հայտնված երկրպագուի նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- տեղեկացրել է Սարգսյանը։
Կարդալ ավելին »Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին առաջարկում է ատոմակայանի միջուկային էներգաբլոկների լայն տեսականի՝ խոշոր ռեակտորներից մինչև ցածր հզորության մոդուլներ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ դեսպանի հայտարարությունը հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ «Դուք հիշատակեցիք նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցը։ Ռուսական կողմից առաջարկներ կան, որքանով ես գիտեմ, ամբողջ գծի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի 5-րդ նիստին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել ...
Կարդալ ավելին »Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին
այաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։ Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Honoured to welcome newly graduated French diplomats, led by H.E. Amb. @O_Decottignies . They were briefed on #EUMA mandate & met with our ...
Կարդալ ավելին »Ծաղկեպսակների և մեխակների գնումն իրականացվել է ամբողջ տարվա կարիքների համար. վարչապետի աշխատակազմ
Ծաղկեպսակների և մեխակների գնումը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ամբողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով: Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի՝ տվյալ թեմայով հրապարակմանը: «Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը Վարչապետի ...
Կարդալ ավելին »Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Այսօր այցելում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզ։ ➡️ Ֆրանսիական ներդրումներ➡️ Ապակենտրոնացված համագործակցություն➡️ Մշակութային ժառանգություն pic.twitter.com/FHbjYzjEyx— Olivier Decottignies (@O_Decottignies) May 14, 2025 «Ֆրանսիական ներդրումներ, ապակենտրոնացված համագործակցություն, մշակութային ժառանգություն»,-նշված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
Կարդալ ավելին »ԱԳ նախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են գործակցային հարցեր
Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստին։
Կարդալ ավելին »Կառուցվող կայաններից հետո Հայաստանում կգործի 207 փոքր հիդրոէլեկտրակայան և 119 արևային կայան
Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում: Այդ մասին վստահեցրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ԱԺ-ում հանձնաժողովի՝ 2024թ գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16-ը գտնվել են կառուցման փուլում: Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը: Անդրադառնալով արևային ...
Կարդալ ավելին »Թրամփն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, սակայն Թեհրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս։ Ինչպես տեղեկանում ենք The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայում կայացած Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ։ «Իրանը պետք է դադարի հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնի իր արյունալի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ