• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Նորություններ

Երևանը Մոսկվային կփոխանցի ՌԴ քաղաքացիների հարկային տեղեկատվությունը․ RBK

Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսներից տեղեկություններ պահանջել՝ նրանց հարկային ռեզիդենտության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հարցումները կատարվում են Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։ Ակնկալվում է, որ փոխանակումը կսկսվի արդեն այս տարի: Արդյունքում, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և ռուսներին պատկանող ընկերությունների եկամուտների ու ակտիվների մասին տեղեկությունները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը։

Կարդալ ավելին »

«Կոկա Կոլա ֆեստը» չեղարկել է Sevdaliza-ի ելույթը Հայաստանում

«Կոկա Կոլա ֆեստի» կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը,  չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում: Իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհին, որի Alibi երգը տիկտոկյան հիթ է համարվում, այս տարվա փառատոնի հեդլայներն էր: Սակայն մի շարք հայտնիներ բողոքել էին կազմակերպիչներին՝ նշելով երգչուհու Messiah տեսահոլովակը, որում վերջինը կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա՝ հանդես գալով հակաքրիստոնեական հաղորդագրություններով: Փառատոնի կազմակերպիչներն այսօր ...

Կարդալ ավելին »

Վերանորոգվում են Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը

Շուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները: Նշում ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում տղամարդն իր 6-ամյա երեխայի աչքի առաջ օժիտի պատճառով այրել է կնոջը

Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում ողբերգական և վրդովեցուցիչ պատմություն է տեղի ունեցել. 28-ամյա Նիկի Բհատիին դաժանաբար սպանել են՝ նրա վրա այրվող հեղուկ են լցրել, ծեծել և այրել հենց սկեսրոջ տանը՝ իր վեցամյա որդու աչքի առաջ, հայտնում է Hindustan Times-ը։ Զոհը՝ Նիկին, և նրա քույրը՝ Կանչհանը, 2016 թվականին հարս են գնացել նույն ընտանիք։ Ծնողները նրանց թանկարժեք մեքենաներ, ոսկի և գումար են նվիրել, ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25/08/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 25-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.34%-ով և կազմել 42,947,625.74 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.34%-ով և կազմել 112,246.16 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.35%-ով և կազմել 4,676.34 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.04166649 (+1.02%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.92%-ով և կազմել 572.16 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00509801 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 25/08/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 442.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.70 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.75 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցումը. Ավինյան (վիդեո)

Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջի «Սթորի» բաժնում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն»,- գրել է նա և կից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ Մանրամասները՝ այստեղ:

Կարդալ ավելին »

3.9% գնաճ․ ազդեցությունը եկամտի և կենսամակարդակի վրա

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն`  2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները  աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝  հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գները` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ ...

Կարդալ ավելին »

Արցախցիների` ՀՀ քաղաքացիության դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.  մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։  Այd մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական ...

Կարդալ ավելին »

Եմենում իսրայելական ավիահարվածներից զոհերի և վիրավորների թիվն աճել է

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, իսկ վիրավորներինը՝ 86-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Հուսիների հետ կապված «Al Masirah» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ կիրակի օրը հարձակման թիրախ են դարձել Սանայում գտնվող նավթային օբյեկտը և էլեկտրակայանը: Իսրայելը նաև հայտարարել է, որ թիրախը Եմենի մայրաքաղաքում գտնվող նախագահական պալատն է եղել, որն, ըստ Իսրայելի, գտնվել է «ռազմական ...

Կարդալ ավելին »