• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24/09/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.72%-ով և կազմել 3780.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.41%-ով և կազմել 44.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1420.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 24/09/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 46381.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 6693.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 22788.98 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 24/09/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 23527.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 7830.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 9226.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 1027.74 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է 80-ամյակը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։ Ակադեմիան սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  2024–2025 թթ. ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ  կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ...

Կարդալ ավելին »

Վրաստանում միջին աշխատավարձը 2212 լարի է

Վրաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.3%-ով կամ 207.1 լարիով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2024 թվականի չորրորդ եռամսյակում, երբ միջին աշխատավարձը կազմել էր 2 217.5 լարի։ Ամենաբարձր աշխատավարձերը արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝ հեռահաղորդակցություն և կապ – 4 176.5 լարի (+5.4% տարեկան),ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 3 732.2 լարի (+2.5%),շինարարություն ...

Կարդալ ավելին »

Արցախցիների բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարացվել է մինչև 2028-ի դեկտեմբերի 31-ը

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։  Ծրագրի շրջանակում այս պահի  դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ. 5 անձերի գործը դատարանում է

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Այդ մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հյուսիսարևելյան քամիները կփչեն 5-9 մ/վրկ արագությամբ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում կբարձրանա 6-9 աստիճանով։ Արմպետհիդրոմետ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Երևանում սպասվում է չոր եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +8-ից +10 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +21-ից +23 աստիճան։ Տարածաշրջանային օդի ջերմաստիճանը՝ Շիրակ՝ գիշերը 0+5°C, ցերեկը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որից հետո կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ Այդ մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը։  ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։  Նշվում է, որ աշնանային նստաշրջանի օրակարգում են լինելու Գազայի հատվածում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելուն ուղղված հրատապ ...

Կարդալ ավելին »

Իջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժան: Այդ մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։   

Կարդալ ավելին »