• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Teghout Mining-ի աշխատակիցները մասնակցել են Micromine Geobank վերապատրաստմանը

«Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցեցին Micromine Geobank ծրագրի վերապատրաստման դասընթացին։ Դասընթացը ներառում էր տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և կառավարման ժամանակակից մեթոդներ՝ կիրառելով Geobank Core, Sample Tracker, Professional և Advanced Reporting մոդուլները։ Դասընթացի շնորհիվ մասնակիցները` Զգալիորեն խորացրին իրենց գործնական հմտությունները տվյալների կառավարման ոլորտում Ծանոթացան նորագույն թվային գործիքակազմին Ուսումնասիրեցին տվյալների որակյալ կառավարման լավագույն միջազգային փորձը Խթանեցին ընկերության ներսում երկրաբանական տվյալների պահպանման արդյունավետության և ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջինը․ ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար

Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար ԶՊՄԿ -ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար: Հայաստանում առաջին անգամ է կիրառվում նման արժեքավոր սարքավորում։ Գերթանկարժեք և չափազանց կարևոր սարքի տեխնիկական մանրամասները ներկայացնում են մասնագետները:

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 տոկոս

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ  օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: «ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի ...

Կարդալ ավելին »

Պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը կրկին կալանավորվել է. Armlur

Պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը, որը կրկին կալանավորվել է թմրամիջոց ներկրելու համար, Աշոտ Մանուկյանն է։ Այս մասին գրում է Armlur.am-ը։ Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ...

Կարդալ ավելին »

Վրաստանը 22 օտարերկրացու է արտաքսել

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 22 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Բուլղարիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի, Կամերունի, Քենիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել հանրապետություն։ Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է ...

Կարդալ ավելին »

Փոքր Մանթաշում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Կարդալ ավելին »

Կամչատկայում մեկ օրում ավելի քան 70 հետցնցում է գրանցվել

Կամչատկայում շարունակվում է 8,8 մագնիտուդով հուժկու երկրաշարժից հետո հետցնցումների գործընթացը. գիտնականները մեկ օրում գրանցել են 71 հետցնցում և չորս երկրաշարժ: Այդ մասին  ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում: «Մեկ օրում տեղի է ունեցել է 71 հետցնցում: Բնակավայրերում դրանցից չորսը զգացվել է երկուսից երեք բալ ուժգնությամբ», – հայտնել են հաստատությունում: Ներկայում տարածաշրջանում արձանագրվել է յոթ հրաբխի ակտիվություն: ...

Կարդալ ավելին »

Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականը գլխավորելու լուրերին

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորելու լուրերին: «Ինձ հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հետ կապված։ Ես հետևում եմ և տեղյակ եմ, բայց քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չեմ կարող հստակ բան ասել։ Կարող եմ նշել, որ եթե կոնկրետ առաջարկ լինի, ես դեմ չեմ լինի, քանի որ հայ եմ, հայրենասեր»,- ...

Կարդալ ավելին »

Բուժկենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

Երկու անձ, խմբի կազմում, 2025 թվականի հունիսի 21-ին ապօրինի մուտք են գործել Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն, վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից:  Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քննչական կոմիտեից ...

Կարդալ ավելին »

Բրազիլիայի դատարանը հրահանգել է տնային կալանքի ենթարկել նախկին նախագահ Բոլսոնարուին

Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիայի նախկին ղեկավարին տնային կալանքի են ենթարկել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքի խախտման համար. այդ սահմանափակումների սահմանումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։ Դատարանը նաև Բոլսոնարուին արգելել է ...

Կարդալ ավելին »