2025թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Ըստ տվյալների՝ 2025թ․ հունվարին գրանցվել էր 7.1% աճ, սակայն փետրվարին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 1.5%՝ 2024թ. փետրվարի նկատմամբ։ Այսպիսով, երկամսյա տվյալների համադրության արդյունքում ՏԱՑ-ի ընդհանուր աճը կազմել է 4.1%։ Արդյունաբերության անկում Տնտեսական ակտիվության հիմնական ցուցիչներից արդյունաբերության ծավալը հունվար-փետրվար ամիսներին ...
Կարդալ ավելին »Business
Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը
նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։ 2025 թվականի հունվարին Իրանը ծանուցվել էր ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։ ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։ «Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն ապրիլի 2-ին ներմուծման մաքսատուրքեր կսահմանի
Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հունվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 901,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․1% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 636,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․17% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքերում առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1028
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,028: 2025թ.-ի հունվարին Երևանում իրականացվել է 772 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 75.1%-ը: Կոտայքում իրականացվել է 64 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6.2%-ը: Շիրակում՝ 44 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.3%: Լոռիում՝ 42 առքուվաճառքի գործարք, որը ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան ապրիլին կնվազեցնի նավթի գները Ասիայի և Եվրոպայի համար
Սաուդյան Արաբիան ապրիլին կիջեցնի նավթի գները ասիական և եվրոպական երկրների համար։ Մասնավորապես, ասիական գնորդների համար Arab Light վառելիքը կէժանանա բարելի դիմաց 0.4 դոլար։ Արդյունքում, այն կարժենա 3.5 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco-ի հայտարարության մեջ: Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար հաջորդ ամսից սաուդյան նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 0.2 դոլարով, իսկ միջերկրածովյան երկրների ...
Կարդալ ավելին »Բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,117.6 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.9%-ով: Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.0 %-ով և կազմել է 116.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 26.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 55.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 34.5 հազար ...
Կարդալ ավելին »Մասկը մեկ օրում կորցրել է 29 մլրդ դոլար արժեթղթերի գնի անկման պատճառով. Bloomberg
Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է մոտ 29 մլրդ դոլար՝ իր Tesla կորպորացիայի բաժնետոմսերի էժանացման պատճառով։ Այս մասին են վկայել Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaire Index) տվյալները։ Ըստ այս տեղեկատվության՝ Մասկի օրական կորուստները համապատասխանում են նրա կարողության 6,7 տոկոսին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարարն արդեն կորցրել է 132 մլրդ դոլար (բոլոր ակտիվների 30,5 տոկոսը)։ Այս պահին նրա կարողությունը կազմում է մոտ 301 մլրդ դոլար, ըստ Yahoo Finance պորտալի, Tesla-ի բաժնետոմսերի գինը նախորդ աճուրդների փակման գնի համեմատ նվազել է 15,4 տոկոսով եւ հասել մեկ բաժնետոմսը 222,2 դոլար։ Ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները, Մասկի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) գործողությունները, որոնք կրճատում են կառավարական ապարատը եւ բյուջեի ծախսերը, նախկինում Ամերիկայում Tesla-ի դեմ բողոքի ակցիաներ են առաջացրել։ Մարտի 7-ին The Independent թերթը հայտնել էր, որ Մասկի կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է 8,8 մլրդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի զգալի էժանացումից հետո: Ընկերության արժեթղթերի գինը նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է մտցրել Կանադայից ներկրվող ապրանքների վրա, ինչպես նաեւ ավելացրել է մաքսատուրքերը Չինաստանից (Tesla-ի էլեկտրամոբիլների երկրորդ շուկան): Դեկտեմբերին բաժնետոմսերի արժեքը հասել է 479 դոլարի, իսկ մարտին իջել է 260 դոլարից: Ինչպես տեղեկացրել է պարբերականը, եթե Մասկը կորցնի մոտ 116 մլրդ դոլար, նա կարող է կորցնել մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Մասկին հաջորդող ամենամհարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 216 մլրդ դոլար:
Կարդալ ավելին »«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա
Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։ «Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ