• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

120 միլիոն ֆերմեր ունեցող երկիրը՝ համաշխարհային պարենի մասին․ Մոդին ելքեր է գտել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, բացելով գյուղատնտեսական միջազգային համաժողովը Նյու Դելիում, ասել է, որ Հնդկաստանը, որի պարենային անվտանգությունը համաշխարհային մտահոգության առարկա էր, փոխակերպվել է մի երկրի, որը կարող է լուծումներ առաջարկել այն ապահովելու համար: Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը վերջին անգամ 65 տարի առաջ է ընդունել գյուղատնտեսական միջազգային համաժողովը: Մոդիի խոսքով՝ այն ժամանակ հանրապետությունը նորանկախ էր՝ պարենի և գյուղատնտեսության ոլորտում ծանր ...

Կարդալ ավելին »

Wildberries-ին փոխարինելու է եկել «ՌՎԲ» ընկերությունը

«Վայլդբերիզ» (Wildberries) ընկերությունն այսօրվանից անվանվելու է «ՌՎԲ» ՍՊԸ։ Դա Wildberries-ի եւ Ռուսաստանում արտաքին գովազդի խոշոր օպերատորի՝ Russ խմբի համատեղ ձեռնարկությունն է, որն ստանձնել է պարտավորությունները գործընկերների եւ հաճախորդների առջեւ, վկայում է Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդումը։ Փոփոխություններն օֆերտներում ուժի մեջ են մտել օգոստոսի 5-ին։ Նշվել է, որ գորընկերները եւ հաճախորդները նախապես տեղեկացվել են իրավաբանական անձի փոփոխության մասին, իսկ Wildberries-ի ամենօրյա աշխատանքում ...

Կարդալ ավելին »

Սլովենիան՝ ադրբեջանական գազ ներմուծող 9-րդ երկիրը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազ մատակարարել Սլովենիա։ Գազի մատակարարումն իրականացվում է SOCAR-ի եւ Geoplin ընկերության միջեւ հուլիսի 17-ին ստորագրված հուշագրի համաձայն։ Ընկերությունները մտադիր են զարգացնել երկարաժամկետ էներգետիկ համագործակցությունը, ասվում է SOCAR-ի հաղորդագրության մեջ։ Այսպիսով, Սլովենիան դարձավ 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։ Ադրբեջանը «կապույտ վառելիք» է արտահանում նաեւ Թուրքիա, Վրաստան, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա եւ ...

Կարդալ ավելին »

24.29 միլիարդ դոլարով աճել է ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից աճել է 24.29 միլիարդ դոլարով: Այդ մասին ասվում է Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6.37 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է մինչև 25.2 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 5.89 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.8 միլիարդ դոլարի: Վագիթ Ալեքպերովը տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3.24 ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021-2022 թթ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու ...

Կարդալ ավելին »

13 մլրդ դրամից ավելի ներդրում․ Երևանում մաքրող միջոցների գործարան կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կենցաղային քիմիայի (մաքրող լվացող միջոցներ, փայլեցնող և համանման միջոցներ, հակասառեցնող հեղուկներ) արտադրության համար։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալել է ավտոկոսմետիկայի և ավտոխնամքի ոլորտում սկզբնական շրջանում հանդիսանալով միայն SONAX աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչը ՀՀ-ում, այնուհետև ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակաուղղված է սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոն ներկայացմանը, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսի մատակարարման գործընթացի բարելավմանը»,- ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։  Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերական թոփ 10-ում Մեծ Բրիտանիան զիջել է տեղը Ռուսաստանին

Արդյունաբերական արտադրանքի ծավալով Մեծ Բրիտանիան լքել է թոփ 10-ը՝ զիջելով Ռուսաստանին: Այդ մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով Make UK կազմակերպությանը, որը միավորում է Միացյալ Թագավորության արդյունաբերական հատվածի ընկերությունները: Ըստ կազմակերպության տվյալների՝ 2022 թվականի պատկերն արտացոլող վերջին վարկանիշում Մեծ Բրիտանիան իջել է 12-րդ հորիզոնական: Սա չորս դիրքով ցածր է նախորդ տարվա վարկանիշից: Ինչպես նշվում է հոդվածում, նոր ցուցակում ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճն էական ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։  Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր ...

Կարդալ ավելին »