Դյուրենդալ թուրը, որը, ըստ լեգենդի, պատկանում էր ասպետ Ռոլանդին, գողացել են միջնադարյան Ռոկամադուր քաղաքից (Լոտի բաժին, կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում)։ Այդ մասին հայտնում է La Depeche թերթը։ Ըստ թերթի՝ թուրը, որը, ըստ լեգենդի, «մի քանի դար գտնվել է ժայռի ճեղքում, գողացել են»։ Մասունքը գտնվել է գետնից մոտ 10 մ բարձրության վրա, նշվում է հրապարակման մեջ։ «Ռոկամադուրը կորցրել է իր պատմության մի ...
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
Աստղերի մասին․ NASA-ն ցուցադրել է դեպի Արարման սյուներ թռիչքի տեսանյութը
ՆԱՍԱ-ի աջակցությամբ ստեղծվել է դեպի Ակվիլա համաստեղությունում (Երկրից հեռու է 5700 լուսատարի) գտնվող Արարման սյուների թռիչքի տեսագրությունը։ Վիրտուալ տեսախցիկը ոչ միայն մոտենում է փոշու և գազի այս վիթխարի բնական «քանդակին», այլև շրջում է դրա շուրջը՝ ցուցադրելով տիեզերական այս երևույթի ողջ շքեղությունը։ Hubble աստղադիտակի տեսանելի պատկերների և James Webb աստղադիտակի ինֆրակարմիր պատկերների համադրությունը թույլ է տվել շատ մանրամասներ տեսնել այս ձևավորման մեջ: ...
Կարդալ ավելին »5 միլիարդ դոլար․ Volkswagen-ի ներդրումները Rivian-ում
Rivian-ի (RIVN) բաժնետոմսերն աճել են այն բանից հետո, երբ հայտարարվեց Volkswagen-ի (VWAGY) հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որի շնորհիվ կապիտալ կներդրվի Rivian-ում: Կալիֆորնիայի Իրվին քաղաքում գտնվող Rivian-ի բաժնետոմսերը նախնական աճուրդում աճել են ավելի քան 40%-ով: Volkswagen-ը հայտարարել է Rivian-ի հետ համագործակցելու մտադրության մասին ՝ ստեղծելու «հաջորդ սերնդի մեքենայի ծրագրակազմով սահմանված ճարտարապետություններ (SDV)», որոնք կօգտագործվեն երկու ընկերությունների ապագա էլեկտրական մեքենաներում: Համատեղ ...
Կարդալ ավելին »Վերադարձ տուն․ Չինաստանի զոնդը՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով
Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ իր հետ բերելով լուսնի չհետազոտված հակառակ կողմից առաջին նմուշները։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ «Չանյե-6» զոնդը, որն այդպես անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու պատվին, վայրէջք է կատարել նախանշված վայրում՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում, տեղական ժամանակով ժամը 14։07-ին։ «Չանյե-6»-ի առաքելությունը տևել է գրեթե երկու ամիս։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է «Չանյե-6»-ի հաջող ...
Կարդալ ավելին »Perseverance-ը Մարսի վրա հայտնաբերել է արտասովոր քարեր
Perseverance մարսագնացը, շարունակելով իր առաքելությունը Մարսի վրա, նոր բացահայտում է արել. Ջեզերո խառնարանում հայտնաբերել է արտասովոր քարեր, որոնք նման են ադիբուդիների։ Այս բացահայտումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ անցյալում Մարսի վրա ջուր է եղել: Perseverance-ի առաքելության նպատակն է որոնել Մարսի վրա հնագույն կյանքի նշաններ և ուսումնասիրել այն միջավայրերը, որոնք կարող են կյանքի համար պայմաններ ապահովել: Ջեզերոյի խառնարանը պատահական չի ...
Կարդալ ավելին »Արեգակից 1 մլն անգամ մեծ․ տիեզերքում հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ
Երկրից 360 միլիոն լուսատարի հեռավորության վրա Կույս համաստեղությունում՝ SDSS1335+0728 գալակտիկայի կենտրոնում, հանկարծակի արթնացել է հսկայական սև խոռոչ, որը մոտ մեկ միլիոն անգամ ավելի մեծ է, քան Արեգակը: Այն հայտնաբերել են Գերմանիայի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետները: Այս հազվագյուտ և հետաքրքրաշարժ գործընթացի մասնրամասները ներկայացվել են Astronomy and Astrophysics (A&A) գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։ Պայծառության առաջին փոփոխությունը խորը տիեզերքի այս աննկատ տարածաշրջանում գրանցվել ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրում է արել տեխնոլոգիական ընկերությունում
ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը ներդրումներ է արել արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ռոբոտներ և կիսահաղորդիչներ մշակող ընկերություններում: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ֆինանսավորվել են ARX Robotics-ը՝ քաղաքացիական և ռազմական նպատակներով ռոբոտաշինական գործունեության համար, Fractile AI-ը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար: iCOMAT-ը ՆԱՏՕ-ից ներդրումներ է ներգրավվել օդատիեզերական արդյունաբերության համար, իսկ Space Forge-ը՝ տիեզերքում կիսահաղորդչային նյութերի արտադրության համար: Ներդրումային նպատակներն են «դաշինքի տեխնոլոգիական ...
Կարդալ ավելին »Կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների․ Հիսուսի մասին ամենավաղ գրառումները՝ 2000-ամյա եգիպտական ձեռագրերում
Փորձագետները հայտնաբերել են Հիսուսի մանկության մասին ամենավաղ գրառումները 2000 տարեկան եգիպտական ձեռագրի վերծանումից հետո։ 2000-ամյա պապիրուսը պատմում է «ճնճղուկների կենդանացման» սակավ հայտնի պատմության մասին, երբ հնգամյա Մեսիան կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների։ Պատմությունը հայտնի է որպես «երկրորդ հրաշք»։ Վատ ձեռագիրը ստիպել է հետազոտողներին ենթադրել, որ այն, հավանաբար, գրվել է դպրոցում, դասարանական վարժության ժամանակ, կամ Եգիպտոսի կրոնական համայնքում՝ IV կամ ...
Կարդալ ավելին »Աստերոիդների բախում՝ հարևան աստղային համակարգում․ James Webb-ի և Spitzer-ի դիտարկումը
Գիտնականները աստերոիդների բախում են ֆիքսել Արեգակնային համակարգի հարևանությամբ գտնվող Բետա Պիկտորիս աստղային համակարգում, որը հայտնի է վաղ շրջանում իր ձևավորմամբ և մոլորակաստեղծ ակտիվ գործընթացներով։ James Webb տիեզերական աստղադիտակի (JWST) դիտարկումները ցույց են տվել զգալի փոփոխություններ Բետա Պիկտորիսի շուրջ փոշու էներգետիկ պրոֆիլում՝ համեմատած 2004 և 2005 թվականներին Spitzer տիեզերական աստղադիտակի դիտարկումների հետ: Հետազոտողների թիմը վերլուծել է փոշու մասնիկների բաղադրությունն ու չափերը ...
Կարդալ ավելին »«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,25 մլն դոլարով
Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Այդ մասին հաղորդում է Wate պարբերականը։ Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել, սակայն գործարքի կայացման համար դեռ որոշակի պայմաններ պետք է կատարվեն։ Դրսից տունը դեռ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ