• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Հետաքրքիր փաստեր

6 թե 7․ նոր հիփոթեզ Երկրի մայրցամաքների մասին

University of Derby-ի գիտնականները եզրակացրել են, որ Երկրի մայրցամաքները կարող են լինել ոչ թե յոթը, այլ վեցը։ Հետազոտությունը հրապարակվել է Gondwana Research պորտալում, նշվել է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան դեռ կապված են եւ ներկայացնում են նեկ միասնական մայրցամաք։ Հետազոտության կենտրոնում Իսլանդիան է, որը գոյացել է մոտ 60 մլն տարի առաջ, գրել է Planet Today-ը։ Մինչեւ վերջերս կարծիք կար, որ ...

Կարդալ ավելին »

IFLScience․ գիտնականները ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը

Որոշ մարդիկ մեծ հաճույք են վայելում շատ կծու կերակուրից: Որպես կանոն, այս էֆեկտին հասնելու համար օգտագործում են չիլի պղպեղը, իսկ այժմ գիտնականները կարծում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը, գրում է IFLScience-ը։ Նոր բույսը ստացել է Pepper X անվանումը, այն աճեցրել է Էդ Քարին PuckerButt Pepper Company-ից, գրում է Focus-ը։ Վերջերս այն արժանացել է Գինեսի ռեկորդակրի կոչմանը՝ գերազանցելով աշխարհահռչակ ...

Կարդալ ավելին »

Ժամանակակից ինքնաթիռները կարող են մեծացնել կլիմայի փոփոխությունը

Լոնդոնի Կայսերական քոլեջի վերջերս կատարած ուսումնասիրությունը բացահայտել է կլիմայի վրա ազդող անսպասելի գործոն. ժամանակակից ինքնաթիռները, որոնք թռչում են մդծ բարձրության վրա, թողնում են ինվերսիոն հետքեր, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը ավելի երկար ժամանակով, քան ինքնաթիռների հին մոդելները, հայտնում է IOPScience-ը: Ինվերսիոն հետքերը բարակ ամպեր են, որոնք առաջանում են ինքնաթիռի արտանետված գազերից, հաղորդում է PlanetToday-ը: Այս ամպերը ջերմություն են պահում մթնոլորտում՝ ...

Կարդալ ավելին »

Սուպեր կապույտ լուսին․ հետաքրքիր իրադարձություն՝ Բյուրականի աստղադիտարանից

2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր կապույտ լուսնի: Այդ մասին հայտնում են Բյուրականի աստղատիտարանից։ «Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ գերլուսին և կապույտ Լուսին, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։ Ի՞նչ է ԳԵՐԼՈՒՍԻՆԸ (Սուպերլուսինը)․ Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) ...

Կարդալ ավելին »

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա երեկ X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, որն իր գագաթնակետին հասել է Գրինվիչի ժամանակով 06:40-ին (արևելյան ժամանակով 02:40): Բռնկումը կարճ ռադիոալիքների խափանում է առաջացրել Ասիայի և Հնդկական օվկիանոսի վրա և կարող է հանգեցնել գեոմագնիսական փոթորիկների և բևեռափայլերի ակտիվության բարձրացման: Արեգակնային այս բռնկումը հատկապես հետաքրքիր է դարձնում այն, որ այն առաջացել է արեգակնային արտասովոր՝ AR3784 բծից, որն արդեն ...

Կարդալ ավելին »

Իսպանիայում ստեղծվել է առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը

Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից։ Ըստ թագավորության Գիտական ​​հետազոտությունների բարձրագույն խորհրդի՝ մի խումբ մասնագետներ ստեղծել են Իսպանիայում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը։ Կենդանին ստացել է Տեոդորո անունը։ «Այն կծառայի ֆերմերային կենդանիների մոտ վերարտադրողական խանգարումների ուսումնասիրմանը և կդառնա մոդել մարդ տեսակի բեղմնավորման գործընթացի ըմբռնման ...

Կարդալ ավելին »

44.9 միլիոն ուղևոր․ Դուբայի օդանավակայանը նոր ռեկորդ է սահմանել

Աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Դուբայի միջազգային օդանավակայանը սահմանել է նոր ռեկորդ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սպասարկելով 44.9 միլիոն ուղևորի: Այս ցուցանիշն 8%-ով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում: 2024-ի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6.1 միլիոն: Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 3.7 ...

Կարդալ ավելին »

Disney-ն առաջին անգամ սկսել է շահույթ ստանալ հոսքային բիզնեսից

Disney-ի հոսքային ծառայությունների բիզնեսն առաջին անգամ սկսել է շահույթով աշխատել․ ըստ 2024-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության՝ ընկերությունը 47 միլիոն դոլարի շահույթ է ստացել Disney Plus-ից, Hulu-ից և ESPN Plus-ից: Ինչպես հոսքային շուկայի մյուս խաղացողները, Disney-ն քրտնաջան աշխատել է իր բիզնեսը շահութաբեր դարձնելու համար, սակայն Disney Plus-ը, ESPN Plus-ը և Hulu-ն անցյալ տարի 512 միլիոն դոլարի կորուստ էին ունեցել։ Իրադրությունն դեպի լավը ...

Կարդալ ավելին »

5-7-րդ դարերի զտիչ-պարզարանը` Դվինում բարդ ջրամատակարարման համակարգերի ապացույց

Ջրամատակարարման համակարգի բաղադրիչ  զտիչ-պարզարանը հայտնաբերվել է 1958 թվականին Վերին Դվին գյուղի տարածքում իրականացված պեղումների ժամանակ և թվագրվում է 5-7-րդ դարերին:  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Համազասպ Աբրահամյանը նշեց՝ ջրամատակարարման համակարգեր եղել են Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում և վանական համալիրներում, բայց բարդ ջրամատակարարման համակարգերի բաղադրիչ  զտիչ-պարզարանի հենց այս նմուշի առկայությունը տարածաշրջանում եզակի է:  Ըստ մասնագետի՝ Հայաստանի միջնադարյան քաղաքները եղել ...

Կարդալ ավելին »

Հետևեք ձեր գանձերին․ ոսկին՝ բլոկչեյնում․

Ցանկացած տնտեսական իրավիճակում ոսկին եղել և մնում է ամենապահանջված ներդրումներից մեկը՝ ապահովագրելով ներդրողների դրամական միջոցերը արժեզրկումից, գնաճից և շուկայի փլուզումից: Ոսկու գինը բարձրացավ Dot-com ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի ժամանակ, վերջին հարյուն տարում աճելով 1000%-ով: Այս հոդվածում մենք կդիտարկենք ոսկին տնօրինելու տարբեր եղանակներ, կբացատրենք, թե ինչպես են ձևավորվում խորհրդանշական թանկարժեք մետաղների արժեքը Web3-ում և կուսումնասիրենք բարձր կապիտալիզացիայով առավել «փայլուն» ...

Կարդալ ավելին »