Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան: Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական ...
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
Երկրին ամենամոտ 19 գալակտիկաները․ NASA (ՖՈՏՈՇԱՐՔ)
NASA-ն ցուցադրել է մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինին մոտակայքում գտնվող 19 պարուրաձև գալակտիկաների հիասքանչ տեսարաններ: Բազմամյա դիտարկումներն ավարտին հասցնել նրանց օգնել է James Webb տիեզերական աստղադիտակը։Այս աստղադիտակը գործում է մերձակա և միջին տիրույթի ինֆրակարմիր ճառագայթներով՝ որսալով տաքացած գազի և փոշու ճառագայթումը: Միջաստղային գազն ու փոշին կլանում են լույսը տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում և, տաքանալիս դրանք փայլում են ինֆրակարմիր սպեկտրում՝ ցույց տալով իրենց ...
Կարդալ ավելին »CBDC․ Անգլիայի բանկը՝ թվային ֆունտի ճանապարհին
Անգլիայի բանկը (BoE) և HM Treasury-ն մանրամասն պատասխան են հրապարակել թվային ֆունտի վերաբերյալ, որը լույս է սփռում կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) հնարավոր զարգացման վրա: Այս պատասխանն ընդգրկում է հիմնական ոլորտները, ինչպիսիք են օգտատերերի գաղտնիությունը, իրավական պաշտպանությունը և վճարումների ապագան: Ֆինանսական թվային հեղափոխության պայմաններում Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջատար դեր խաղալ արժույթի ապագայի ձևավորման գործում: Հիմնական կետերը՝ հրապարակված պատասխանից Գաղտնիություն ...
Կարդալ ավելին »Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023-ին վաճառելով 11,23 միլիոն մեքենա
Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։ Այդ մասին վկայում է ընկերության տարածած հաշվետվությունը: Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։ Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր ...
Կարդալ ավելին »Արևային մարտկոցներն արևի պես «հարատև» չեն. 10 խնդիր և լուծում
Ի՞նչ են արևային վահանակները Արևային մարտկոցները զգալի ներդրում են վերականգնվող էներգիայի ոլորտում: Դրանք համակարգեր են, որոնք արևի լույսը վերածում են էլեկտրականության: Հասկանալով, թե ինչպես են նրանք աշխատում, ինչից են կառուցված և ինչպես տեղաբաշխված, կարելի է մաքսիմալ արդյունավետ դարձնել գործածումը: Վերականգնվող էներգիա Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի ձև է, որն արտադրվում է արևի ճառագայթներից: Արեգակն արտանետում է ֆոտոններ, որոնք լույսի մասնիկներ են։ ...
Կարդալ ավելին »Ճապոնական SLIM մոդուլը լուսանկարել է Լուսնի մակերևույթի հանքանյութերը
Ճապոնական SLIM առաջին լուսնային մոդուլը վայրէջքից անմիջապես հետո կարողացել է հատուկ սպեկտրադիտական տեսախցիկի միջոցով լուսանկարել Լուսնի մակերևույթի հանքանյութերը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA)։ Տեսախցիկը լուսանկարել է 15 րոպե, որից հետո նրա աշխատանքը դադարեցվել է, քանի որ սարքի արևային մարտկոցները չեն աշխատում, և այն էներգիա է ստանում ներկառուցված մարտկոցից։ Արդյունքում արվել է 257 լուսանկար՝ նախատեսված 333-ի ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի համատեղ բորսա․Հունգարիան, Սերբիան և Սլովենիան միավորվում են
Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի առևտրի համար Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի համատեղ բորսան կսկսի գործել մինչև 2024 թվականի կեսերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Սլովենիայի, Սերբիայի և Հունգարիայի կորպորատիվ և տեխնիկական որոշումներ են ընդունվել, և կառավարությունների կողմից հաստատվելուց հետո այս տարվա առաջին կիսամյակում կարող է գործարկվել երեք երկրների համատեղ էլեկտրաէներգիայի փոխանակումը, ինչը զգալիորեն ...
Կարդալ ավելին »Բացառիկ նախագիծ․ «Գալաքսին» ակադեմիական հնչողություն է հաղորդել Խրիմյան Հայրիկի էթնիկ երգին
«Բարի լուսո աստղ էրևաց, աղոթարան դռներն ի բաց». այս տողերով է սկսում 1885թ.-ին Կաթողիկոս Ամենայն Հայոց Խրիմյան Հայրիկի արձանագրած ժողովրդական բանահյուսության բացառիկ կտորը, որը հայ մարդու հավատքի ու աշխատասիրության մասին է: 1970-ականներին ազգագրագետ, վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը ձայնագրում է այն արխիվի համար ու Սովետական Միության երկաթե վարագույրից այն կողմ հայերն առաջին անգամ լսում են այս երգը` հուզիչ, պարզ ու մաքրամաքուր: ...
Կարդալ ավելին »«Հիշողությունների երկիր»․ արհեստական բանականության գրած վիպակը հաղթել է մրցույթում
Չինաստանում արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ գրված գիտաֆանտաստիկ ժանրի վիպակն ազգային մրցանակ է ստացել։ Սակայն ԱԲ-ն վտանգ է ներկայացնում գրողների համար և անուղղելի վնաս է հասցնում գրական լեզվին, պնդում է ստեղծագործության հրատարակիչը։ Երբ Պեկինի Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Շեն Յանը որոշում է գիտաֆանտաստիկ վեպ գրել մետավերսի և մարդանման ռոբոտների մասին, նա ոգեշնչման համար դիմում է ԱԲ-ի օգնությանը: Արդյունքում ԱԲ-ն գրում է «Հիշողությունների երկիր» ...
Կարդալ ավելին »Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերվել են 17-18-րդ դարերի հայերեն արձանագրություններ
Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերված հայերեն արձանագրությունները, ըստ նախնական տվյալների, կարող են թվագրվել 17-18-րդ դարերով։ Այդ մասին Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ հայտարարեց ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, որը վերջերս է վերադարձել Հորդանանից։ Նա պատմեց, որ արձանագրությունները, որոնց մասին ինքն առաջին անգամ հայտնել էր Facebook-ի իր էջում նոյեմբերի 28-ին, այս տարվա օգոստոսին հայտնաբերել են Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները։ Համլետ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ